ԵԱՏՄ-ն կարող Է միասնական տեղեկատվական համակարգ ստեղծել արտադրանքի անօրինական ներկրման դեմ. «Իզվեստիա»
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պլանավորում Է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի անօրինական ներկրման դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է Համապետական մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:
«ԵԱՏՄ-ի մասշտաբներով խնդիրը հնարավոր Է լուծել, եթե մենք տեսնենք գործընկեր երկրների հայտարարագրման փաստաթղթերի, այդ թվում՝ մաքսային արժեքի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ զանգվածը: Մենք ունենք տեղեկատվության փոխանակություն, բայց որոշ խմբերի վերաբերյալ տվյալների պահոցների մուտք առայժմ չկա: Ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձաժողովի հովանու ներքո կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ, եւ այդ ժամանակ ամեն ինչ բավականաչափ թափանցիկ կդառնա: Այդ հարցն այժմ քննարկվում Է»,- թերթին հայտարարել Է Բուլավինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



