Սերժ Սարգսյան. «Շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները»
POLITICSԽորհրդարանական ընտրություններից հետո, ով չի ալարում խոսում է ներկա վարչապետի ժամանակավոր լինելու մասին: Մի մասն այդ թեմայով խոսելու «հիմքերը» փնտրում է նոր Սահմանադրության դրույթների մեջ, մի մասը իր սեփական աղբյուրն է վկայակոչում, մյուսներն էլ, թե՝ լսել եմ «վարչապետը գնում ա, մի քիչ համբերեք» տարբերակով հրաժարվում են ասել, թե որտեղից են լսել:
Այս հարցը ձնագնդի էֆեկտով այնքան է մեծացել, որ օրերս դրան անդրադարձավ նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը: Նա թեև հրաժարվել է մեկնաբանել մամուլի հրապարակումները, բայց շեշտել է.
«Հայաստանում առաջիկա 5 տարիների համար վարչապետի հարցը լուծված է: ՀՀԿ–ն է որոշելու սա, որովհետև ժողովուրդը ընտրություններում ձայնը տվել է ՀՀԿ–ին և որոշել, որ վարչապետ նշանակելու հարցը բացառապես ՀՀԿ–ինն է»:
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի»,– երեկ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաև հերքել է իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումներն ու «լուրերը»:
«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե' կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,– ասել է ՀՀ Նախագահը:
Ուշագրավ է, սակայն, որ այս մասին առայժմ լռում է ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ կուսակցությունը: Առաջին հայացքից թվում էր, թե դաշնակցականները պետք է որ ջանք չխնայեին Կարեն Կարապետյանին պաշտպանելու և իրենց խոսուն ներկայությունը ցույց տալու համար: Բայց, ավաղ: Նրանք գերադասեցին լռել, ինչը նշանակում է, որ կամ ասելիք չունեն, կամ էլ Շարմազանովի ու ՀՀ նախագահի ասածներն իրենց սրտով չէ:
Լուռ է նաև ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը: Նրանք կա՛մ հանդիպման են, կա՛մ լուրջ գործերով են զբաղվում, կա՛մ էլ պարզապես չեն պատասխանում հեռախոսազանգերին: Այսինքն, փորձում են չլսելու տալ վարչապետի թե՛ հրաժարականի, թե՛ «շուտով պաշտոնավարման ավարտի» մասին խոսակցությունները: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունեն, այլ չեն ուզում լրացուցիչ խնդիրներ ունենալ վերևների հետ:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա կարծես նրանք էլ մի տեսակ այս խոսակցություններին արձագանքելու ելքը չեն գտնում:
Խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերն էլ կարծես անհետացել են: Ստացվում է, որ իրականում շատերն են շունչները պահած սպասում, թե վարչապետի հարցը ինչպես է լուծվելու: Եվ այդ լարվածությունը թույլ չի տալիս, որ մեծ ու փոքր, իշխանական ու ոչ իշխանական քաղաքական ուժերը նորմալ կողմնորոշվեն, դրա համար էլ կամ եղածը չտեսնելու են տալիս, կամ էլ ձևացնում, թե չեն լսել:
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



