Սարկոզին Մակրոնի մասին. «Այդ ես եմ, բայց ավելի լավը»
POLITICSՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել Է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն Է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Canard Enchaine թերթին, որի համարը վաճառքի կհանվի հունիսի 7-ին: «Տարիքիս առաջանալու հետ ես համեստացա, Մակրոնն այդ ես եմ, բայց ավելի լավը», Սարկոզիի խոսքը մեջբերում Է հեռուստաալիքը:
«Այդ տղան աներեւակայելի Է: Նա անբասիր Է աշխատում: Եթե նա չանի այն սխալները, որոնք ես արեցի, հեռու կգնա, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել»,- հավելել Է Սարկոզին:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզին հորդորում Էր քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի դեմ, բայց, այդու հանդերձ, չԷր պաշտպանում Մակրոնի ծրագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



