Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Արտգործնախարարությունը 2016–ի գործուղումների համար ծախսել է 262 միլիոն, ավիատոմսերի ձեռքբերման համար՝ 153 միլիոն դրամ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարի իր արտասահմանյան գործուղումների համար ծախսել է 262 միլիոն 246 հազար դրամ, սրանից ավիատոմսերի ձեռք բերմանն ուղղվել է 153 միլիոն 927 հազար դրամ: Այս մասին նախարարությունից հայտնում են «Փաստի»՝ արտասահմանյան գործուղումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան:

Արտաքին գործերի նախարարությունից նաև տեղեկացնում են, որ ԱԳՆ աշխատակազմի 2016 թ. բյուջեն կազմել է 1 միլիարդ 537 միլիոն 131 հազար դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է:

Մենք նաև խնդրել էինք տվյալներ տրամադրել գործուղումների մասնակից անձանց վերաբերյալ, ինչպես նաև՝ գործուղման նպատակների: Սակայն նախարարությունից պատճառաբանել էին, որ անձնական տվյալների պաշտպանության և Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքների համաձայն՝ անձնական տվյալների և գործուղումների նպատակների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Վերջինները խորհուրդ էին տվել ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը վերցնել govtravel.com–ի պաշտոնական կայքից: Սակայն այս կայքում զետեղված 2016 թ. տարեկան հաշվետվության ավիատոմսերի վերաբերյալ տվյալները ներառում էին միայն 2016 թ. հունիսի 15–ից 2017 թ. հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում կատարված չվերթները:

Ինչևէ, հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ վեց ամիսների ընթացքում նախարարությունն իրականացրել է 103 չվերթ աշխարհի ամենատարբեր ուղղություններով՝ սկսած Մոսկվայով, Փարիզով ու Բրյուսելով և ավարտած Վաշինգթոնով ու Սայնթ Մարիիով: Դրանց թվում եղել են և՛ ուղիղ չվերթներ, և՛ տրանզիտ: Չնայած նրան, որ ըստ հաշվետվության՝ Արտգործնախարարությունը մեծամասամբ օգտվել է էկոնոմ կարգի չվերթներից, այնուամենայնիվ մեկ ուղղությամբ գնված այդ էկոնոմ ավիատոմսերի արժեքները տատանվել են 200–700 հազար դրամի սահմաններում, ինչն էլ «արդարացնում է» նախարարության մեկ տարվա ընթացքում ավիատոմսերի համար 150 միլիոն դրամից ավելի գումար ծախսելու հանգամանքը:

Հաշվետվությունից տեսնում ենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 26–ին Փարիզ են գործուղվել նախարարության չորս աշխատակից, նրանցից յուրաքանչյուրի ավիատոմսը թեև եղել է էկոնոմ կարգի, սակայն չի եղել համապատասխանություն կարգի կանոններին: Սրա դիմաց բացատրություն է գրված, ըստ որի՝ կիրառվել է բացառիկ դեպքի կանոն ԱԳՆ նախարարի այցի շրջանակներում: Արդյունքում, նախարարի ուղեկցությամբ գործուղման մեկ ուղղությամբ ավիատոմսերից յուրաքանչյուրը գնվել է 267 հազար 969 դրամով: Գործուղումից վերադարձը նույնպես կատարվել է ընդհանուր կանոններին չհամապատասխանելու տարբերակով. Փարիզից դեպի Երևան տոմսն արժեցել է 294 հազար 311 դրամ:

Արտգործնախարարության հոկտեմբերի 30–ին կրկին դեպի Փարիզ մեկ այլ գործուղման էկոնոմ կարգի ավիատոմսն արժեցել է 224 հազար դրամ, քանի որ այս դեպքում էլ կիրառվել է ուղիղ չվերթի կանոնը: Դեպի Բեռլին գործուղում է տեղի ունեցել հոկտեմբերի 31–ին: Գործուղման մասնակից երեք պաշտոնյաների ավիատոմսերից յուրաքանչյուրը գնվել է 444 հազար դրամով:

Նույն օրը Հոնգկոնգից դեպի Փարիզ գործուղման ավիատոմսն արժեցել է ոչ ավել ոչ պակաս 515 հազար դրամ: Նախարարության այլ գործուղումներ, որ համապատասխանել են էկոնոմ կարգի կանոններին արժեցել են 359 հազար, 419 հազար և 448 հազար դրամ:

Սեյնթ Մարիից դեպի Փարիզ էկոնոմ կարգի ավիատոմսը նոյեմբերի 27–ին գնվել է 683 հազար դրամով: Գրեթե նույնքան է արժեցել 2016 թ. դեկտեմբերի 5–ին Երևանից դեպի Վիեննա չվերթի ավիատոմսը, որը գնվել է 613 հազար դրամով, իսկ դեկտեմբերի 6–ին Վիեննայից Փարիզով դեպի Համբուրգ ավիատոմսը ձեռք է բերվել 777 հազար դրամով: Սրանք բոլորը եղել են էկոնոմ դասի ավիատոմսեր:

Չնայած սրան, հաշվետվությունից տեսնում ենք, որ Արտգործնախարարությունը նաև բիզնես կարգի ավիատոմսեր է ձեռք բերել: Դեկտեմբերի 5–ին Վիեննայից դեպի Փարիզ և Երևանից դեպի Փարիզ չվերթներն արժեցել են համապատասխանաբար 305 հազար և 428 հազար դրամ: Եվ առաջինի դեպքում նշվում է,թե կիրառվել է բացառիկ դեպքի կանոն, այն է՝ դուրս է գրվել բիզնես դասի ավիատոմս վերոհիշյալ չվերթով, քանի որ այդ չվերթի համար էկոնոմ դասի ավիատոմս չկար: Ստացվում է, որ այլ ճար չկար, քան թե բիզնես կարգով ճանապարհորդելը:

Եվս մեկ բիզնես կարգի ավիատոմս գնվել է արդեն այս տարվա հունվարի 3–ին: ԱԳՆ նախարարը նախ մեկնել է Մոսկվա՝ ավիատոմսի համար վճարելով 43 հազար դրամ, այնուհետև նույն օրը Մոսկվայի օդանավակայանից մեկնել է Փարիզ բիզնես կարգի ավիատոմսով, որի համար վճարել է 700 հազար դրամ: Արդեն հունվարի 8–ին Փարիզից դեպի Երևան ուղիղ չվերթի ավիատոմսը արժեցել է 180 հազար դրամ: Զարմանալին էլ այն է, որ մի դեպքում տրանզիտով ուղղության համար վճարվել է ընդհանուր 743 հազար դրամ, մյուս դեպքում՝ ուղիղ չվերթն արժեցել է 4 անգամ ավելի էժան:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference