Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը «դարձնել» ահաբեկչական երկիր. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի ու Ադրբեջանի քարոզչական ֆանտազիան անսահման է: Հատկապես, եթե դա վերաբերում է Հայաստանին ու Արցախին:

Բանից պարզվում է, որ Թուրքիայում գործում է ASIMDER կոչվող կազմակերպություն, այն է՝ Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարի միջազգային ընկերություն: Ոչ ավել, ոչ պակաս: Ու այս ընկերության ղեկավար Գյուքսել Գյուլբեյը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե իբր Հայաստանը վարձել է 8000 աֆղան վարձկանի, ովքեր տեղակայվել են հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով: «Նրանք շփման գծի երկայնքով տեղակայվել են ապրիլյան պատերազմից հետո: Նրանց վճարելու են 3000 դոլար, նրանց հետ պայմանագիրը կնքվել է 5 տարով, իսկ ծառայության վերջում նրանց տալու են Հայաստանի քաղաքացիություն և ելք դեպի Եվրոպա»:

Այս տեղեկատվական աղբը կարելի էր դիտել որպես ադրբեջանական ֆանտազիայի հերթական թափոն, եթե չլինեին մի քանի քաղաքական զարգացումներ:

Վերջին շրջանում միջազգային հարթակում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք առաջիկայում կսահմանեն նոր օրակարգ: Ուստի այդ երկուսը փորձում են ամեն կերպ ներս խցկվել և պահը բաց չթողնել սեփական հարցերը լուծելու համար: Հատկապես Ադրբեջանը:

Արդեն քանի օր է՝ Բաքվի ղեկավարությունը նոր էջ է բացում ԱՄՆ–ի հետ հարաբերություններում: Սաուդյան Արաբիայում կայացած գագաթաժողովին Ալիևի մասնակցելը, այնտեղ Թրամփի ելույթը, հետո Թրամփի ուղերձները Ադրբեջանի Հանրապետության, ապա «Caspian Gaz & Oil» ցուցահանդեսի բացման առթիվ և այլն, ադրբեջանցիներին ոգեշնչել են առ այն, որ հիմա նոր էջ է բացվում: Իրականում նրանք փորձում են հնարավորինս նկատի դառնալ, ինտեգրվել նոր զարգացումներին և հատկապես ԱՄՆ–ի ուշադրությունը բևեռել իրենց ու իրենց խնդիրների վրա:

Երեկ ԱՄՆ փոխնախագահ Փենսը հայտարարեց, որ աշխարհի համար գլխավոր սպառնալիք են Ռուսաստանը, Իրանը և ահաբեկչությունը:

Գանք հերթով: Վերջին շրջանում Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունները որոշակի չափով լարվել են: Իրենց համար գլխավոր՝ ԼՂ հարցի լուծումը Բաքուն ավելի շատ տեսնում է կամ փորձում է տեսնել կամ էլ գուցե տպավորություն է ստեղծում, որ տեսնում է ԱՄՆ–ի ձեռքում: Նրանք հույս ունեն, որ բիզնես մտածողություն ունեցող Թրամփը կգնահատի իրենց էներգետիկ կարողությունները:

Երբ ասում են, թե իբր մենք աֆղան վարձկաններ ենք վարձել, դա նշանակում է, որ ահաբեկիչներ ենք վարձել: Դա էլ նշանակում է, որ Հայաստանը համագործակցում է ահաբեկիչների հետ: Ուրեմն, պետք է պատժել Հայաստանին: Ի դեպ, վերջին շրջանում հատկապես ադրբեջանական մամուլում բազմաթիվ են հոդվածներն ու «վերլուծականները», որտեղ պատմվում է Հայաստանի՝ ահաբեկիչների «որջ» լինելու, ահաբեկչական «ավանդույթներ» ունենալու («Ասալան», «Դաշնակցությունը», գնում են հասնում են մինչև Թեհլերյան և այլն), նաև հարցերը ահաբեկչությամբ լուծելու գործելաոճի մասին: Մի խոսքով, փորձում են Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական երկիր, որի դեմ պետք է պայքարել:

Իրանի մասով: Նույն այդ տեքստում Գյուլբեյ կոչվածը Իրանին կոչ է անում թույլ չտալ աֆղան վարձկաններին անցնել Հայաստան: Իսկ դա նշանակում է, որ Գյուլբեյն ասում է, որ այդ վարձկանները անցնում են Իրանի տարածքով, կամ փորձում են անցնել: Ամեն դեպքում Իրանի անունը նույնպես կապվում է ահաբեկիչների հետ: Իսկ թե կոնկրետ ԱՄՆ–ի համար Իրանը ինչ երկիր է, կարիք չկա ասելու:

Մի խոսքով, քարոզչական նման աղբ տարածելով՝ փորձում են մի հարվածով մի քանի հարց լուծել: Բայց երբ քարոզչական փուչիկներ ստեղծելու համար գործադրված ֆանտազիան ավելի «թեթև» է լինում, քան բուն փուչիկը, նույնիսկ ծիծաղելի չի լինում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League