Քաբուլում խաղաղության բազմազգ համաժողով է անցկացվում խոշոր ահաբեկչությունից մեկ շաբաթ անց
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի կառավարությունը խաղաղության համաժողով է անցկացնում մայրաքաղաք Քաբուլում, որտեղ օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 150 մարդ էր զոհվել:
Ինչպես հայտնում է Press TV-ն, «Քաբուլի գործընթաց» խորագրի ներքո իրականացվող միջոցառմանը, որը մեկնարկել է երեքշաբթի, երկրների և կազմակերպությունների երկու տասնյակ ներկայացուցիչներ են մասնակցում, այդ թվում` Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից, Պակիստանից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և ՆԱՏՕ-ից:
Աֆղանական իշխանությունների խոսքով` համաժողովի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատերազմական իրավիճակում գտնվող երկրի վրա և աջակցություն ստանալ անվտանգության վերականգնման համար:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիին հայտնել է, որ անցյալ շաբաթ «Իսլամական պետության» իրականացրած պայթյունից հետո զոհերի թիվը անցել է 150-ը:



