Աստղագետները հայտնաբերել են «դժոխային» մոլորակ՝ կիզիչ, ինչպես Արեգակը
INTERNATIONAL NEWSԱմերիկացի աստղագետները հայտնաբերել են նոր արտամոլորակ, որի մակերեւույթի ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի ավելի քան 4 հազար աստիճան՝ գրեթե ինչպես Արեգակի մակերեւույթի ջերմաստիճանը, իսկ չափերով այդ մոլորակը կրկնակի մեծ Է, քան Յուպիտերը, տեղեկացնում Է BBC-ն:
Դա ամենակիզիչ մոլորակն Է, որն այս պահին հայտնի Է գիտնականներին: Այն գտնվում Է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 650 լուսային տարի հեռավորության վրա: Մոլորակն ստացել Է KELT-9b անվանումը, այն պտտվում Է KELT-9 կիզիչ աստղի շուրջը շատ մոտ հեռավորությամբ. աստղի շուրջը լրիվ պտույտ կատարելու համար այդ մոլորակին պահանջվում Է ընդամենը երկու երկրային օր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



