Չեխիան հրաժարվեց փախստականների ընդունել Եվրամիության բաժնեմասով
INTERNATIONAL NEWSՉեխիայի կառավարությունը հայտարարել Է, որ մտադիր չԷ այլեւս Հունաստանից եւ Իտալիայից ժամանող միգրանտների ընդունել Եվրամիության բաժնեմասերի համաձայն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Parlamentni listy հրատարակությունը:
Ինչպես պարզաբանել Է հանրապետության նեքրին գործերի նախարար Միլան Խովանեցը, այս որոշումն ընդունվել Է անվտանգության նկատառումներով: ՆԳՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ ԵՄ-ի առաջարկած բաժնեմասերի համակարգը չի գործում: Պրահան փախստականների չի ընդունի առնվազն մինչեւ սեպտեմբեր, երբ կդադարեն գործել ներկայիս բաժնեմասերը, մտադիր Է պնդել իրենը նույնիսկ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ: Բաժնեմասերի համաձայն՝ Չեխիան պետք Է ընդուներ շուրջ 2600 մարդ: Այս պահին երկիրը համաձայնել Է ընդունելու Հունաստանից ժամանած սոսկ 12 հոգու:-0-/34/ Չեխիա, փախստականներ, հրաժարում



