Yerevan, 12.July.2026,
00
:
00
BREAKING


«Թուրք սպաներին գաղափարապես «սնում» է նեոեվրազիստ Ալեքսանդր Դուգինը»

INTERNATIONAL NEWS
Շատ փորձագետների կարծիքով, Թուրքիայի ու ԵՄ միջև ներկա լարված հարաբերություններն աննախադեպ են վերջին 30 տարվա համար: ԵՄ–ն որոշել է արգելափակել այն նախագծերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են ԵՄ–ին Թուրքիայի հետագա ինտեգրմանը, հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիներին տրամադրել առանց վիզայի ռեժիմ, սկսել է Անկարային սուր քննադատության ենթարկել մարդու իրավունքների ու խոսքի ազատության հարցերում: Իր հերթին Թուրքիան լարված հարաբերություններ ունի ԵՄ գլխավոր երկիր Գերմանիայի, նաև եվրոպական մի շարք այլ երկրների հետ:
 
Գերմանիայի հետ գլխավոր խնդիրն այս պահին «Ինջիրլիքի» ավիաբազան է: Երեկ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը մեկնել էր Թուրքիա՝ կարգավորելու հարցը, սակայն չի հաջողել: Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Անկարան դեռևս համաձայն չէ թույլատրել գերմանացի պատգամավորներին այցելել ավիաբազա: Դրանից հետո Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան իր զորախումբը դուրս է բերում «Ինջերլիքից»: «Մեզ այլ բան չի մնում»,– ասել է նա: Ավելին, Թուրքիայի վարչապետը հրաժարվել էր ընդունել Գաբրիելին՝ մատնանշելով աշխատանքային չափից ավելի խիտ գրաֆիկը: Գաբրիելից առաջ ՆԱՏՕ–ի գագաթաժողովում Անգելա Մերկելն այդ հարցով զրուցել էր Էրդողանի հետ, բայց կրկին ստացել էր բացասական պատասխան:
 
Գաբրիելի՝ Թուրքիա այցից առաջ Մերկելը հայտարարել էր, որ եթե արտգործնախարարին չհաջողվի հարցը կարգավորել, ապա «Բունդեսթագի առաջիկա լիագումար նիստերից մեկի ժամանակ որոշում կկայացվի հետագա քայլերի մասին»: Իսկ այդ հետագա քայլը, ըստ ամենայնի, կլինի ավիաբազան Հորդանան տեղափոխելը: Գերմանիայի պաշտպանության նախարարն այդ հարցը թագավորության հետ արդեն կարգավորել է:
 
Իսկ «Ինջիրլիք» ավիաբազայի հետ կապված խնդիրներն սկսվել են դեռ 2016–ի հունիսին: Այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին հայտնի բանաձևը: Թուրքիան դա դիտեց որպես դավաճանական քայլ: Այն ժամանակ վարչապետ Յըլդըրիմը հայտարարեց, որ «Թուրքիան կգտնի համարժեք պատասխան, բայց Գերմանիայի հետ հարաբերությունները խաղաքարտի վրա չի դնի»: Ու գտավ: Թուրքական կառավարությունն արգելեց գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք», որտեղ գտնվում է 260 գերմանացի զինծառայող: Խնդիրն էլ ավելի խորացավ 2016 թ. հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո: Էրդողանի նախաձեռնած գործողություններին ու բռնաճնշումներին Գերմանիան դեմ արտահայտվեց՝ սուր քննադատության ենթարկելով Թուրքիայի իշխանություններին: Ինչպես գրում է «Deutsche Welle»–ն՝ դրանից հետո ավիաբազա այցելելու արգելանքները հաջորդեցին միմյանց:
 
Գերմանական մամուլն ավելի ու ավելի շատ է գրում Եվրոպայի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության աճի մասին: Ընդ որում, Frankfurter Allgemeine–ն գրել է, որ խնդիրը ոչ միայն Անկարայի արտաքին քաղաքական վերակողմնորոշումն է, այլ զտումները թուրքական բանակում. «Արևմտամետ՝ տրանսատլանտյան գործընկերության կողմնակից սպաների տեղերն զբաղեցնում են «եվրասիական խմբի» կողմնակիցները, ովքեր դեմ են Արևմուտքին և սերտ կապեր են պահպանում, մասնավորապես, ռուս իգեոլոգ, նեոեվրազիստ Ալեքսանդր Դուգինի հետ» (սա այն նույն տխրահռչակ Դուգինն է, ում հետ հանդիպումից հետո Մոլդովան իր երկրից արտաքսել էր ՌԴ դեսպանատան 5 աշխատակցի և ով վերջերս Բաքվում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի բոլոր 7 շրջանները,– խմբ.):
 
Գերմանացի փորձագետները նշում են նաև, որ Անկարայի հետ Բեռլինի կոնֆլիկտը ծանր է նստում նաև ՆԱՏՕ–ի վրա: Ի վերջո, «Ինջիրլիքի» ավիաբազան տարածաշրջանում ՆԱՏՕ–ի գլխավոր ռազմաբազաներից է, որի գործողություններին կոալիցիոն ուժերի շրջանակներում մասնակցում է նաև գերմանական զինուժը:
 
Այս պահին իրենց էությամբ նույնական երկու կոնֆլիկտ կա ՆԱՏՕ–ի ներսում՝ Թուրքիա–Գերմանիա՝ կապված ավիաբազայի հետ և Թուրքիա–ԱՄՆ՝ կապված Սիրիայում քուրդ զինյալների հետ: Սրան հավելենք նաև այն, որ վերջերս էլ Էրդողանը կոչ էր արել Ավստրիան բացառել ՆԱՏՕ գործընկերային բոլոր ծրագրերից, քանի որ Վիեննան հանդես է եկել Անկարայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու օգտին: Այս խնդիրներն ստվերում են 2018 թ. ՆԱՏՕ–ի հաջորդ գագաթաժողովի կազմակերպման աշխատանքները: Էրդողանը դաշնակիցներին հրավիրել էր Անկարա, բայց Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան ու Դանիան դեմ էին եղել այդ առաջարկին ու կողմ արտահայտվել գագաթաժողովը Բրյուսելում անցկացնելուն: Նրանց աջակցություն էին հայտնել դաշինիքի 18 անդամներ: Այս հարցի վերջնական և ֆորմալ որոշումը կկայացվի այս ամիս՝ ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:
 
 
Արփի Սահակյան
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia