Հացահատիկ ներկրող մի շարք ընկերություններ կազատվեն ԱԱՀ–ից
SOCIETYԱյլևս մի շարք հացահատիկների տեսակներ և գյուղատնտեսական տեխնիկայի համար նախատեսված սարքեր ներկրող ընկերություններ կազատվեն ավելացված արժեքով հարկումից: Այս մասին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրենքի նոր նախագիծ է ներկայացվել Գյուղատնտեսության նախարարության կողմից: Նախարարությունն առաջարկել է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների՝ ցանկը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարել:
Ինչպես կարդում ենք օրենքի նախագծում՝ ներկայում Հայաստան են ներկրվում աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի որակյալ սերմացուներ, և դրանց ավելացված արժեքի հարկով հարկումը խոչընդոտում է ճյուղի զարգացմանը: Բացի այդ գյուղատնտեսական տեխնիկան հանրապետությունում ֆիզիկապես և բարոյապես մաշված է և վերջին տարիներին չի ներկրվել, և դրանց ավելացված արժեքի հարկով հարկումը խոչընոտում է գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմանը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի արտադրության զարգացման ապահովմամբ, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունումը թույլ կտա նշված տեխնիկաները ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը կնպաստի ներկրման ծավալների աճին, պարկի թարմացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում բուսաբուծության և անասնաբուծության ճյուղի արտադրության ծավալների ավելացմանը:
«Աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի արտադրության արդյունավետության բարձրացման արդյունքում կբարձրանան նաև շահութաբերությունն ու մրցունակությունը, կձևավորվեն սերմերի պահուստային խմբաքանակների ապահովման մեխանիզմներ, կավելանան աշխատատեղերը, կբարելավվի հողօգտագործողների սոցիալ–տնտեսական վիճակը»,– գրված է նախարարության կղմից մշակված նախագծում:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վերոնշյալ մշակաբույսերի ցանքատարածքների և արտադրության ծավալների ընդլայնմանը, ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովմանը, ոլորտի այդ ենթաճյուղի բարելավմանը, տեղական արտադրության զարգացմանը` նոր աշխատատեղերի ստեղծմանը և հողօգտագործողների սոցիալ–տնտեսական վիճակի բարելավմանը:
Նախարարությունն առաջարկում է օրենքում հետևյալ լրացումներն իրականացնել, մասնավորապես՝ ԱԱՀ–ից ազատել աշորայի, վարսակի, հացահատիկային սորգոյի, սոյայի, հնդկացորենի սերմացուներ և տրիտիկալե ցորենա–աշորային հիբրիդ ներկրող կազմակերպություններին:
Բացի այդ, ԱԱՀ–ից կազատվեն տրակտորների վրա տեղադրվելու կամ այդ տրակտորներով քարշակելու համար նախատեսված փոշեցրիչներ ու փոշեբաշխիչներ, հատուկ գյուղատնտեսական տրակտորների վրա կախելու համար նախատեսված անբարձիչ սարքեր, ինքնաբեռնավորվող և ինքնաբեռնաթափվող կցորդներ ու կիսակցորդներ ներկրող ընկերությունները:
Նշենք, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կտարածվի 2018 թ. հունվարի 1–ից ծագող հարաբերությունների վրա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



