Իսկական դարման մաշկի համար․ ալոեն կհաղթահարի մաշկային յուրաքանչյուր խնդիր
LIFEԱլոեն գեղեցկության մեջ ամենահայտնի բաղադրիչներից է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ սնուցող, հանքային նյութեր, որոնք շատ օգտակար են մաշկի համար։ Ասում են, դեռ Կլեոպատրան լոգանքի ժամանակ վաննայի մեջ ավելացնում էր թարմ ալոեի հյութ։
Ալոեն օգտագործվում է ոչ միայն գեղեցկության, այլ նաև բուժիչ նպատակներով։ Այն բուժում է ակնեն, հարթեցնում է կնճիռները, հեռացնում է մուգ կետերը, քորն ու կարմրությունը։ Սա իսկական մարտիկ է կնոջ գեղեցկության համար։ Ալոեն մաշկի համար կարելի է օգտագործել դիմակների, լոսյոնների ձևով։
Վերականգնող դիմակ
2 ճաշի գդալ թարմ ալոեի խյուսին ավելացնել 1 թեյի գդալ թթվասեր ու ձվի կես դեղնուց։ Խառնել բաղադրիչներն ու քսել մաշկին։ Պահել՝ մինչև չորանա ու քսել երկրորդ շերտը։ Պահել դիմակը 30 րոպե ու լվացվել։
Մաշկը մաքրելու լոսյոն
Եռացված ու սառեցված կես բաժակ ջրին ավելացնել 1 թեյի գդալ գլիցերին, 2 թեյի գդալ ալոեի հյութ ու 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։ Խառնել բաղադրիչները ու բամբակի միջոցով սրբել մաշկը։ Այն կարելի է պահել սառնարանում՝ մի քանի օր օգտագործելու համար։
Բորբոքման դեմ պայքարող սառցե խորանարդներ
Ալոեի հյութը լցնել սառնարանային տարայի մեջ ու պատրաստել սառցե խորանարդներ։ Ամեն առավոտ մաշկը մարքել այս խորանարդներով։Այն հիանալի անցկացնում է մաշկի բորբոքումները։
Փորձեք այս միջոցները ու կհամոզվեք, որ ալոեն մաշկի համար լավագույն բաղադրիչն է։
1
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
5
The results of the second Junius financial literacy competition have been summarized



