Լոնդոնյան հերթական ահաբեկչությունը չուշացավ
INTERNATIONAL NEWSՀունիսի 4–ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հերթական ահաբեկչությունն է գրանցվել: Միկրոավտոբուսը դուրս է եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված, վրաերթի ենթարկել մարդկանց, այնուհետև դանակներով զինված տղամարդիկ են հարձակվել անցորդների վրա հարակից Բորո շուկայի մոտ, ինչի արդյունքում մոտ յոթ հոգի մահացել են, իսկ Շտապ–օգնության ծառայությունն առնվազն 50 հոգու տեղափոխել է տարբեր բուժհաստատություններ:
Լոնդոնի ոստիկանությունը պատահածը ահաբեկչություն է որակել, հայտարարել, որ կիրակի օրը ձերբակալել է 12 հոգու՝ խոստանալով բացահայտել ահաբեկչության հեղինակներին: Բայց դա, ինչպես նաև՝ վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը, թե՝ մեղավորներն ամենայն խստությամբ են պատժվելու, ոչ հանրությանն է մխիթարել, ոչ՝ քաղաքական դաշտին:
Վարչապետի հակառակորդ՝ Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինն, օրինակ, Մեյի կաբինետին մեղադրել է ահաբեկչության դեմ անարդյունավետ պայքարի և մարդկանց անվտանգության համար արվող խնայումների համար: Ելույթ ունենալով Քարլայլում՝ Քորբինը Մեյին հիշեցրել է, որ անհնար է առանց համապատասխան ռեսուրսների՝ մարդկանց ձեռքի հետ պաշտպանել և նշել է ոստիկանության ու անվտանգության համակարգերում արված մոտ քսան հազար կրճատումների անթույլատրելիության վերաբերյալ: Ըստ էության, նա հենց իշխանություններին է մեղադրել պատահածում՝ հայտարարելով, թե ամբողջ կաբինետն է համապատասխան մարմիններից տեղեկացված եղել կազմակերպվող ահաբեկչության մասին, սակայն, չգիտես ինչու, այն կեղծ ահազանգ են որակել, վտանգելով սեփական քաղաքացիներին:
Մեյի կուսակից պահպանողականները, սակայն, ասվածը նախընտրական հուսահատ ճիգ ու հապշտապ ելույթ են որակել (արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրն, ի դեպ, արդեն իսկ հայտնի է՝ հունիսի 8), իսկ Անվտանգության նախարար Բեն Ուոլենը հիշեցրել է, որ նույն Քորբինը, ով նախկինում ընդհանրապես դեմ էր արտահայտվում ահաբեկչության դեմ պայքարին միտված օրենքներին, այժմ ցանկանում է շեղել հանրության ուշադրությունը՝ հավելյալ մեղքեր բարդելով Մեյի կաբինետի գլխին: Ինչ վերաբերում է վարչապետին՝ նա նույնպես չի ընդունել իր հասցեին հնչած մեղադրանքները՝ խոսելով երկրում ծայրահեղականության նկատմամբ տոլերանտության վտանգի, հակաահաբեկչական պայքարի նոր ռազմավարության և համացանցի՝ որպես անվտանգ տարածքի, վերացման մասին, ինչը նոր վեճի առիթ է դարձել: Աժմ Բրիտանիայում խոսում են ինտերնետի վերահսկման անթույլատրելիության վերաբերյալ, իսկ Open Rights Group կազմակերպությունը, որը զբաղվում է համացանցային տիրույթում իրավունքների ու ազատությունների պաշտպանությամբ, հայտարարել է, թե ոլորտի կարգավորումը կարող է համացանցի ավելի մութ անկյուններ մղել ահաբեկչական կազմակերպություններին։
Գոհար Սիմոնյան
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



