Թրամփը չի արգելափակելու կոնգրեսում ՀԴԲ-ի նախկին տնօրենի ցուցմունքները
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի արգելափակելու ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի ցուցմունքները կոնգրեսում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը, փոխանցում է Reuters-ը։
Սանդերսի խոսքով, Թրամփը չի օգտագործելու որպես նախագահ իր արտոնյալ ուժերը, որպեսզի խանգարի Քոմիին ելույթ ունենալ կոնգրեսում, որպեսզի «հեշտացնի փաստերի արագ ու մանրակրկիտ քննումը»։
Ջեյմս Քոմին ղեկավարում էր ՀԴԲ-ի հետաքննությունը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին։ Սակայն Թրամփը նրան հեռացրել էր աշխատանքից։ Նախագահը իրավունք ունի հայտնել գործադիր իշխանության արտոնությունների մասին ու դրանով իսկ թույլ չտալ պետական ծառայողներին հրապարակել տեղեկություններ։
Մինչ այդ հայտնել էին, որ Քոմին մտադիր է կոնգրեսում պատմել Թրամփի հետ իր զրույցների մասին, որոնց ժամանակ նախագահը նրա վրա ճնշում է գործադրել։



