ՄԱԿ․ Արեւմտյան Մոսուլում 100 հազար երեխա ապրում է արտակարգ վտանգավոր պայմաններում
INTERNATIONAL NEWSԱրեւմտյան Մոսուլում 100 հազար երեխա ապրում է արտակարգ վտանգավոր պայմաններում, հայտնել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից։
Նրանցից շատերը հայտնվում են խաչաձեւ կրակի տակ, իսկ հիվանդանոցները, որտեղ տեղափոխվում են երեխաները բուժման համար, հարձակումների են ենթարկվում, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Արեւմտյան Մոսուլից հիմնադրամը հաղորդագրություններ է ստանում խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների զոհվելու մասին։ Նրանցից մի քանիսը սպանվել են փախուստի հուսահատ փորձի ժամանակ։
Իրաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փիթեր Հոքինսի խոսքով «երեխաները ապրում են մարտի դաշտում»։ Նրանց սպանում են, կտտանքների ենթարկում, օգտագործում որպես կենդանի վահան։ Երեխաները այնպիսի բռնությունների ականատես են դառնում, որոնք ոչ մեկը չպետք է տեսնի։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Արեւմտյան Մոսուլում հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել երեխաներին ու անհապաղ դադարեցնել խաղաղ բնակիչների ու քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հարձակումները։



