Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զորավարժությունները
SOCIETYՎրաստանում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ «Կովկասյան արծիվ 2017» դաշտային զորավարժությունները, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
Համատեղ տասնօրյա զորավարժություններն առաջին անգամ Վրաստանում են տեղի ունենում։ Նախորդ երկուսը տեղի են ունեցել Թուրքիայում։ Զորավարժություններին կմասնակցեն ցամաքային ու օդային տարրերը։ Զինծառայողները կկատարեն տակտիկական, ինժեներական եւ այլ մասնագիտական հանձնարարություններ։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ զորավարժություններն ուղղված են երեք երկրների հատուկ ծաայությունների ուժերի զարգացմանը, փորձի ու գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաեւ հատուկ հանձնարարություններ կատարելիս համակարգման բարելավմանը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



