Հրաձգություն՝ Օռլանդոյում, իշխանությունները հայտնում են «բազմաթիվ զոհերի» մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան «բազմաթիվ զոհեր»: Այդ մասին հայտնել Է Օրանջ-քաունթիի ոստիկանապետի գրասենյակը:
«Ոստիկանապետի գրասենյակի աշխատակիցներն աշխատում են պատահարի վայրում, իրադրությունը վերահսկվում Է: Կան բազմաթիվ զոհեր: Շերիֆը լրացուցիչ տեղեկատվություն կհայտնի առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասված Է ոստիկանության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: CNN-ի տվյալներով՝ հրաձգությունը տեղի Է ունեցել արվարձանի արդյունաբերական գոտիներից մեկում: Հրաձգության վայրում փակվել են մի քանի փողոցներ, ոստիկանությունը հավաքվել Է միջադեպի վայրի հարեւանությամբ գտնվող պահեստների մերձակա կայանատեղիում: Ոստիկանությունը խնդրում Է տեղեկատվություն ստանալու համար իրեն չզանգահարել գրասենյակ եւ վստահել միայն այն տեղեկություններին, որոնք կհայտնվեն Twitter-ում գրասենյակի պաշտոնական Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



