Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վրաերթի ենթարկված չորսամյա տղայի կյանքի համար պայքարը հաջողությամբ է պսակվում

SOCIETY

 Մայիսի 26-ին վրաերթի ենթարկված չորսամյա տղան հունիսի 5-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բժիշկների գնահատմամբ փոքրիկի վիճակն այնքան ծանր է եղել, որ հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո տարվել է վիրահատարան։ Վիրահատությանը զուգահեռ կատարվել են անհրաժեշտ  բոլոր հետազոտությունները:

Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանը,  վնասվածքաբաններ Աշոտ Հարությունյանը, Աշոտ Ադամյանը, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը, անեսթեզիոլոգ­ռեանիմատոլոգ Միքայել Շաքարյանը տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի անմիջական հսկողությամբ չորս և կես ժամ վիրահատել են բեռնատարի հարվածից բազմակի վնասվածքներ ստացած տղային։

Ձախ բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, տարածուն, լաթաձև վերքեր, ջնջխված հյուսվածքներ, ճաճանչային նյարդի ամբողջական վնասում, ձախ ազդրի լաթաձև վերքեր։ Աջից՝ սրունքի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, սրունքի մագիստրալ  (հիմնական սնուցող) զարկերակի վնասում, նշված վերջույթների սնուցման խանգարում, ձախ անրակի կոտրվածք և այլն։ Այս ամենի արդյունքում` երրորդ աստիճանի տրավմատիկ շոկ։

Բժշկական տերմիններով որքան էլ մանրամասն նկարագրվի տղայի վնասվածքները, անհնար կլինի պատկերացնել իրական վիճակը, որի լուսանկարներն անգամ ամուր նյարդեր ունեցողներին էին սարսուռ պատճառում։

Գևորգ Ալոյանի խոսքով բարդագույն, եզակի այդ վիրահատության ընթացքում մասնագետները հաճախ են ստիպված եղել այդ պահին, տեղում կողմնորոշվելու, կիրառելու ֆիքսման այնպիսի ձևեր, որոնք  երեխաների մոտ շատ հազվադեպ են իրականացվում։

Վիրահատությունից անցել է 10 օր։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ։ Երեխան մինչ այսօր գտնվում էր վերակենդանացման  բաժանմունքի փորձառու ղեկավար Աննա Չոբանյանի և ողջ անձնակազմի, ինչպես նաև նյարդավիրաբույժների մշտական ուշադրության ներքո։ Ստացած բուժման և մասնագետների ամենօրա հոգատարության արդյունքում այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածի դաստակը և ոտնաթաթը վարդագույն են, ինչը նշանակում է, որ վերականգնված վերջույթներում արյան շրջանառությունը պահպանված է և դրանք կորցնելու վտանգ այլևս չկա։ Ներքին օրգանների ֆունկցիաները նույնպես պահպանված են։

Ծայրահեղ ծանր վիճակից դուրս է բերվել, նրա վիճակն այժմ գնահատվում է կայուն։ Չորսամյա տղային առջևում սպասվում են վերականգնողական, պլաստիկ վիրահատություններ։

Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշում է, որ սա անցած ամսվա ընթացքում նման երկրորդ դեպքն է։ Նախորդ վթարից տուժածի վերջույթը, ցավոք, պահպանել չի հաջողվել։

Մեկ ամիս առաջ ծնված հնգյակի աղջիկներից մեկին կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ներկայացված իննամյա Դավթի դեպքը նույնպես եզակի էր։ Արցախում ծնվել էր կյանքի հետ անհամատեղելի բնական արատով՝ կերակրափողի ատրեզիայով։ Նորածնի մոտ կերակրափողի վերին հատվածը փակ էր, իսկ ստորինը՝ միացված շնչափողին։ Տղային անմիջապես տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանը վիրահատության ժամանակ կատարել է խուղակի անջատում և կերակրափողի պլաստիկա։ Տղան ապաքինված դուրս է գրվել։ 

«Ցավոք,  ծնողները չկարողացան պատշաճ ուշադրություն դարձնել, մասնագետների խորհուրդները հետևողականորեն չէին կատարվում, երեխան լիարժեք չէր ստանում անհրաժեշտ խնամքը, ինչի հետևանքով ստիպված եղանք ևս մի քանի վիրահատություն կատարելու՝ նեղացած կերակրափողի լայնացումներ, հակառեֆլյուքսային վիրահատություն»,­ասում է Նիկոլայ Դալլաքյանը։

Ի վերջո, կայուն նեղացման և կերակրափողի դիվերտիկուլի մեջ հայտնաբերված բրոնխների հետ խուղակները կյանքի համար նոր վտանգ են հանդիսացել։

Տղայի կյանքը փրկելու միակ ելքը եղել է ախտահարված կերակրափողի հեռացումը։ Հայաստանում առաջին անգամ երեխայի մոտ ստամոքսը տեղափոխվել է կրծքավանդակ և բերանակցվել կերակրափողի պարանոցի մակարդակին։

Տղան այժմ նորմալ սնվում է, ապաքինված դուրս է գրվել և վերադարձել Արցախ։

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League