Թուրքիան քաղաքացիությունից կզրկի 130 անձի. նրանց շարքում է նաև Գյուլենը
SOCIETYԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել 130 անձի երկրի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Այդ անձանց շարքում են չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով մեղադրվում է երկրում ռազմական ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ, ինչպես նաև քրդամետ կուսակցության երկու պատգամավոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Եթե ցուցակում ներգրավված անձինք հունիսի 5-ից սկսած երեք ամսում չվերադառնան Թուրքիա, ապա կզրկվեն այդ երկրի քաղաքացիությունից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



