Բելգիայի հետ սահմանին ձերբակալել են փախստական հանցագործ «Քալաշին»
INTERNATIONAL NEWSՖրանսիական Սենտ Ամման դեզ Օ քաղաքում՝ Բելգիայի հետ սահմանին, ձերբակալել են փախստական հանցագործ Քարիմ Լ.-ին, որը հայտնի է «Քալաշ» մականունով: Ըստ Le Parisien-ի՝ 2012 թվականին նա զինված հարձակում է գործել տարեց ամուսինների տան վրա:
Քարիմ Լ.-ին որոնում էին մի քանի ամիս: Նա բնակվում էր գաղտնի հասցեներում եւ փողոց էր դուրս գալիս միայն գիշերները: Երբ հանցագործները կողոպտել են տունն ու փախուստի դիմել, ամուսինը կարողացել է որսորդական հրացանից կրակել նրանց հետեւից: Քալաշի որովայնի շրջանում վիրավորում է ստացել: Հանցակիցները նրան Բելգիա են հասցրել, որտեղ փրկել են նրա կյանքը:
Քալաշին ձերբակալել են, սակայն 2015 թվականին նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Դրանից հետո Քարիմ Լ.-ն անհետացել է, իսկ դատարանը նրան ձերբակալելու թույլտվություն է տվել:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



