Ծանրաբեռնված աշխատանքը բարձրացնում է ինֆարկտի հավանականությունը
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի շարք լուրջ հիվանդությունների պատճառնները.
Բրիտանացի գիտնականները հետազոտությունների և գիտափորձերի արդյունքում եկել են այն եզրակացության, որ գերզբաղվածությունն ու երկար աշխատանքային օրը բերում է մի շարք լուրջ հիվանդությունների` անգամ ինֆարկտի:

Մասնագետները փորձարկումներից հետո պարզել են, որ 11 ժամ և ավել աշխատելը բարձրացնում է ինֆարկտի հավանականությունը մինչև 67%: Նրանք իրենց առջև նպատակ են դրել ստիպել մարդկանց փոխել առողջությանը վնասող կյանքի ռիթմը և որ միայն ֆիզկուլտուրան ու ճիշտ սննդակարգերը դեռ բավարար չեն, եթե մարդը չափից դուրս զբաղված է:

Բրիտանացի գիտնականի խոսքերով` հետազոտությունները դեռ չեն ավարտվել և շարունակվելու են, որպեսզի հստակորեն ապացուցեն, ինչ վտանգ է իրենից ներկայացնում գերզբաղվածությունը:
Անի Գևորգյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



