Մերլին Մոնորն, Բալզակը, Սենդալն ու մյուսները բնութագրել են սերը, իսկ դուք գիտեք՝ ի՞նչ է սերը.
LIFEՄերլին Մոնորն, Բալզակը, Սենդալն ու մյուսները բնութագրել են սերը, իսկ դուք գիտեք՝ ի՞նչ է սերը Միութիւն՝ ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, սէր՝ յամենայնի Ավգուստինոս Երանելի Սերը հավատի արտահայտությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը։ Վահրամ Փափազյան Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու Վարդգես Պետրոսյան Մարդու մեջ, եթե նա մարդ է, ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ պետք է արտահայտվի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ, ցցուն... եթե դա ուրախություն է, ապա լեռան պես բարձր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ, սեր՝ հեղեղի պես խորը։ Ձանձրույթը ծնվում է անտարբերությունից։ Իսկ անտարբերությունն ի հայտ է գալիս սիրո բացակայությունից, իսկ սիրո բացակայությունը՝ հոգու մահն է Մկրտիչ Արմեն Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է... Երվանդ Քոչար Նա, ով սիրահարվում է տգեղ աղջկա, սիրահարվում է կրքի ամբողջ ուժով, որովհետև այդպիսի սերը վկայում է կամ տղամարդու ճաշակի տարօրինակ քմահաճության մասին, կամ սիրեցյալի գաղտնի թովչանքների մասին, որոնք ավելի ուժեղ են, քան գեղեցկության թովչանքները։ Ժան դե Լաբրյուեր Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար։ Ստենդալ Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ։ Անտուան դե Սենտ-Էկզյուպերի Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին։ Գի դը Մոպասան Սերը հեռավորություն չի ճանաչում։ Կոնֆուցիոս Սիրո համար ժամկետ չկա, միշտ կարելի է սիրել, քանի դեռ սիրտը բաբախում է։ Նիկոլայ Կարամզին Զգացմունքը հավասար է տաղանդի։ Զգացմունքը ըմբռնման մրցակիցն է, ինչպես գործողությունը՝ խոհականության հակադրությունը։ Հանճարեղ մարդու մտերիմը կարող է նրան հավասարվել սիրո և ըմբռնման օգնությամբ։ Օնորե դե Բալզակ Երբ դու սովորում ես բոլորին սիրել, թշնամիներիդ սիրել, դա ի՞նչ արժեք է դնում սիրո վրա։ Մերիլին Մենսոն



