5 միջոց ատամնացավի դեմ. օգտակար խորհուրդներ
LIFEԱռաջարկում ենք 5 միջոց ատամնացավի դեմ, որոնք հնարավոր է իրագործել տնային պայմաններում. 1. Մորու ու դաղձի տերևների թուրմն ունի ցավազրկող էֆեկտ: Պարզապես կա մի թերություն. այն թրմել պետք է 4 օր և ապա միայն ողողել բերանի խոռոչը: 2. Եթե ցավազրկում է անհրաժեշտ և այն էլ անհապաղ, ապա վերցրեք խոզի սալ (ոչ աղի) և 15-20 րոպե ձեռքով պահեք այն ցավող լնդի վրա: Որոշ ժամանակ անց ցավը կմեղմանա: 3. Եզան լեզուն ատամնացավի ժամանակ օգտագործելը վաղուց փորձված տարբերակ է: Առավել օգտակար է, եթե դնեք այն ականջի մեջ, որի շրջակայքում է գտնվում ցավող ատամը: Պահել խորհուրդ է տրվում 35 րոպե, բայց օգնում է այն արդեն 20 րոպեից: 4. Շալֆեյի թուրմն օգտակար է, եթե դրանով ողողեք բերանի խոռոչը դեռևս տաք վիճակում: Ողողեք 5-7 անգամ 35 րոպեի ընթացքում: 5. Իսկ լավագույն միջոցը խնձորն է. ուղղակի փրկություն ատամների համար: Ամեն օր ուտելով գոնե մեկ խնձոր' մեկընդմիշտ կմոռանաք ատամնաշարի խնդիրների մասին: Առաջարկված տարբերակներն իհարկե օգնում են ժամանակավորապես կանխել ցավի տարածումը, բայց հիշեք' եթե ատամը ցավում է, ուրեմն հիվանդ է և ունի բուժման կարիք:



