Հայաստանում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
SOCIETYՀայաստանի տարածքում հունիսի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-9-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ոստիկանության) պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով՝ Երևանում մինչև +34 աստիճան: Երևան քաղաքում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-9-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



