ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի դեմ. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Վենեսուելայի էներգետիկ ոլորտի, ներառյալ՝ երկրի խոշորագույն Petroleos de Venezuela SA (PDVSA) նավթային ընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների Սպիտակ տանը: Անանուն աղբյուրներից մեկի խոսքով՝ PDVSA-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հիմք կարող են դառնալ հայտարարությունները, որ ընկերությունը կոռումպացված է, նաև անուղղակիորեն խախտում է մարդու իրավունքները: «Դա բավարար է: Մենք հենց հիմա դա անելու իրավական լիազորություններ ունենք, եթե դա ուզում ենք»,- հայտարարել է պաշտոնյաներից մեկը: Միաժամանակ նշվում է, որ նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների հարցում ցանկացած որոշման համար կպահանջվեն խորհրդակցություններ Վենեսուելայի կողքին գտնվող երկրների հետ: «Դա քննարկվում է»,- գործակալությանն ասել է աղբյուրներից մեկը: Նրա խոսքով՝ Թրամփի օգնականներին հրահանգված է երկրի նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկություն պատրաստել: Նա հավելել է, որ չի կարծում, թե երկիրն այդ հարցում որոշում ընդունելու փուլում է: 2 պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ը նաև պատրաստ է պատժամիջոցներ սահմանել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ, կապված են երկրում ապօրինի թմրաշրջանառության, քաղաքական ճնշումների հետ:



