Մանիլայի խաղատանը հարձակումը նախկին պաշտոնյա է իրականացրել
INTERNATIONAL NEWSՖիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հարձակումը, որի հետեւանքով 38 մարդ զոհվեց, ահաբեկչություն չէր, այլ կողոպուտի անհաջող փորձ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանապետ Օսկար Ալբայալդեն:
Ինտերֆաքսի տեղեկություններով՝ հարձակումը մեկ անձ է իրականացրել: Հարձակվողը Ֆիլիպինների ֆինանսական դեպարտամենտի նախկին աշխատակից Ջեսի Կառլոսն է: 2014 թվականին նրան աշխատանքից հեռացրել են ունեցվածքն իշխանություններից թաքցնելու փորձի համար՝ խախտելով պետական ծառայողների ունեցվածքի թափանցիկության մասին օրենքը:
Նրան արգելել են պետական պաշտոններ զբաղեցնել եւ զրկել են կենսաթոշակից: Բացի այդ, Կառլոսը սկսել է խաղատներ հաճախել, բայց միջոցները չեն բավականացրել: Կնոջ խնդրանքով բոլոր խաղատներում Կառլոսի մուտքն արգելված է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կառլոսը կրակ է բացել պաղատանը, հետո հրդեհել սեղանները: Բռնկված հրդեհի հետեւանքով 38 մարդ է զոհվել: Ոստիկանության տվյալներով՝ դրանից հետո Կառլոսն ինքնասպան է եղել:



