ԱՄՆ-ում սպային ազատազրկման են դատապարտել՝ կանանց գաղտնի տեղեկություններ պատմելու համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ ծովային ավիացիայի սպա Էդվարդ Լինին 6 տարվա ազատազրկման են դատապարտել՝ գաղտնի տեղեկություններ բացահայտելու համար: Ըստ United Press International-ը՝ վճիռը կայացրել է Վիրջինիայի զինվորական դատարանը:
Ռոսիյսկայա գազետայի տեղեկություններով՝ սպային ձերբակալել են Հավայան կղզիներում, որտեղից նա պատրաստվում էր Չինաստան մեկնել: ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածում են, որ նա պատրաստվում էր գաղտնի տվյալներ տանել իր հետ:
Պետանվտանգության ծառայության գնահատմամբ՝ Լինն արդեն հասցրել էր որոշ տվյալներ փոխանցել Թայվանի դիվանագիտական շրջանակներին, սակայն հետաքննությունը վիճարկել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Լինը Չինաստան էր գնում հանգստանալու:
Սակայն ինքը՝ Լինը, խոստովանել է, որ իրեն վստահված որոշ տվյալներ բացահայտել է՝ ցանկանալով տպավորություն գործել կանանց վրա:
«Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ կարող էր տեղի ունենալ իմ արարքի հետեւանքով: Այն ամենը, ինչ կարող եմ անել, մյուսների համար օրինակ դառնալն է»,- հայտարարել է նա:



