Հարցում․ Բրիտանական պահպանողականները կարող են խորհրդարանում 18 տեղ կորցնել
INTERNATIONAL NEWSՊահպանողականները կարող են Բրիտանիայի խորհրդարանում 18 տեղ կորցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հունիսի 8-ին են անցկացվելու, այս մասին են վկայում YouGov ընկերության հերթական հարցման տվյալները։
«Վարչապետ Թերեզա Մեյը կարող է 308 տեղ ստանալ խորհրդարանում, ինչը 18-ով քիչ կլինի մեծամասնության մակարդակից (326 տեղ 650-ից)»,- հայտնում է YouGov-ը։
Պահպանողականները վերահսկում էին անցած գումարման խորհրդարանը, ունենալով 330 տեղ։ Իսկ հիմա, ըստ հարցման, նրանք 313 տեղ կստանան։
Միաժամանակ հարցումները ցույց են տալիս լեյբորիստների վարկանիշի աճը։ YouGov-ը հայտնում է, որ նրանք կարող են այս ընտրություններին 261 տեղ ստանալ, մինչդեռ նախօրեին անցկացված հարցման արդյունքներով նրանք կարող էին 257 տեղ ստանալ։
Մեծ Բիտանիայի խորհրդարանի համընդհանուր ընտրությունները կանցնեն հունիսի 8-ին ՝ պահպանողական կառավարության նախաձեռնությամբ։ Այն բանից հետո, երբ երկրի քաղաքացիները քվեարկել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, երկրի վարչապետը որոշել է, որ Բրյուսելի հետ գալիք բանակցությունների համար քաղաքական Լոնդոնում միասնականություն է անհրաժեշտ։



