Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Այսքան մեծ հաջողության ինքս էլ չէի սպասում. Դիանա Գրիգորյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

 «Առաջնորդները» հեռուստասերիալի նկարահանումներն ավարտված են: Եվ չնայած «Արմենիա» հեռուստաընեկրությամբ այն կշարունակվի ցուցադրվել մինչեւ սեպտեմբերի 8-ը, սակայն սերիալի հանգուցալուծմանը հետեւել ցանկացողները կարող են համացանցով դիտել հեռուստասերիալի վերջին սերիաները
 
 Life.panorama.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարի հեղինակ եւ գլխավոր հերոսուհի Դիանա Գրիգորյանը ամփոփել է այս նախագծի արդյունքներն ու խոսել հետագա անելիքների մասին:
 
«Ինձ բարդ է գնահատական տալ իմ նախագծին, քանի որ յուրաքանչյուր իմ աշխատանքին բավական լուրջ եմ մոտենում եւ մեծ պատասխանատվությամբ: Այո, «Առաջնորդները» եւս պատմություն դարձավ, արդյունքների մասին թող հեռուստադիտողը դատի, իսկ եթե հիմա փորձեմ ինքս ամփոփել արդյունքներն ու գնահատական տալ, ապա, լինելով ներսում եւ զգալով յուրաքանչյուրի նվիրվածությունը այս աշխատանքին, չեմ կարող բարձր չգնհատել: Ես իսկապես գնահատում եմ թե դերասանների, թե տեխնիկական, թե ստեղծագործական անձնակազմի աշխատանքը, որովհետեւ այդ աշխատանքն իսկապես անձնվեր էր: «Առաջնորդները» տարբերվեց նրանով, որ այն սկզբից ցուցադրվեց ԱՄՆ-ում, ապա հասանելի դարձավ YouTube-ում, որից հետո նոր ցուցադրվեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Այսինքն՝ տեսնելով YouTube-ի գրանցած ցուցանիշները, նաեւ հաշվի առնելով, որ այն առաջին հայկական սերիալն էր, որ վաճառվեց արտերկրում, միեւնույն ժամանակ հետեւելով «Արմենիա TV»-ի վարկանիշային ցուցանիշներին, որտեղ փաստացի սերիալի կրկնություններն էին ցուցադրվում` նոր սերիաները համացանցում լինելու պատճառով, ապա հստակ կարելի է ասել, որ սա հիանալի արդյունք էր: Ես շատ գոհ եմ մեր աշխատանքից եւ պետք է խոստովանեմ, որ այսքան մեծ հաջողության ինքս էլ չէի սպասում»,- նշեց Դիանա Գրիգորյանը:
Հարցին, թե սցենարի հեղինակը իսկապե՞ս արդեն տեսնում էր սերիալի հանգուցալուծումը, թե մտավախություն կար հեռուստադիտողին հոգնեցնելու, պատասխանեց.
 
«Բնականաբար, սյուժետային տրամաբանական ավարտ պետք է լիներ: Հեռուստատեսային ցուցադրությամբ «Առաջնորդները» կավարտվի սեպտեմբերի 8-ին, իսկ դա նշանակում էր, որ կլրանա արդեն սերիալի ցուցադրության երկրորդ տարին, դրանից առավել երկար պարզապես հնարավոր չէ եւ հարկավոր էլ չէր»:
 
Դիանա Գրիգորյանը «Առաջնորդներ»-ում մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն, նկատառմանը, թե ապագայում իր ստեղծած աշխատանքներում հեռուստադիտողը նրան կրկին կտեսնի՞ դերասանուհու կարգավիճակում, նշեց.
«Չեմ կարող ասել, որովհետեւ «Առաջնորդներ»-ում էլ իմ դերակատարումը հանկարծակի ստացվեց: Ապրելով ու հասկանալով կյանքի անկանխատեսելիությունը՝ այսուհետ ոչինչ չեմ ուզում պլանավորել կամ նախատեսել»:
 
Դիանա Գրիգորյանը արդեն իսկ մտածում է նոր աշխատանքի մասին, ավելին՝ սեպտեմբերի 11-ից նոր հեռուստասերիալ կհեռարձակվի.
«Ես արդեն իսկ մտածում եմ նոր աշխատանքի մասին: Ծնվում է նոր՝ 25 մասանի հեռուստասերիալ»,- նշեց սցենարի հեղինակն ու շեշտեց.
«Այսուհետ երկարաշունչ սերիալներ չենք նկարի, պարբերաբար կլինեն 20-25 եւ մինեւ 150 սերիա ունեցող հեռուստասերիալներ: Կարծում եմ, որ հեռուստադիտողին պետք է պարբերաբար նոր աշխատանքներ մատուցել: Դա իհարկե ստեղծագործական խմբի համար դժվար է, բայց հանուն հեռուստադիտողի արժե ջանքեր ներդնել: Իմ յուրաքանչյուր աշխատանք տարբերվում է հնից, ես երբեք հինը չեմ կրկնում, երբեք չեմ առաջնորդվում այն չափանիշով, որ այսօր ավելի մեծ է պահանջարկը այս կամ այն տիպի սցենարի: Չարժե միայն նրա համար, որ այս կամ այն սցենարային ոճը ավելի վարկանիշային է, պարտադիր լողալ այդ հատվածով: Յուրաքանչյուր նախագծից հետո պետք է կատարել սխալների ուղղում ու ճիշտ դասեր քաղել՝ ելնելով հեռուստադիտողի արձագանքներից: Մենք պետք է միշտ առաջ գնանք ու դաշտը մեծացնենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education