Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում
SOCIETYԱրտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում: Ըստ տեղեկությունների` հունիսի 3-ին, ժամը 13:40-ի սահմաններում շաքարի գործարանից՝ բարձրությունից, ընկել է 2 քաղաքացի, ինչի հետեւանքով մեկը մահացել է, իսկ մյուսին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնից, հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.-ն է: 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:
Մահացածը քաղաքացին 41 տարեկան էր:
Արմենուհի Մխոյան
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



