Հաքերները Բահրեյնի ԱԳ նախարարի թվիթերյան էջում թագավորական ընտանիքին ուղղված սպառնալիքներ են տեղադրել
INTERNATIONAL NEWSՀաքերները կոտրել են Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ Խալիֆայի թվիթերյան էջն ու թագավորական ընտանիքին ուղղված սպառնալիքներ տեղադրել այնտեղ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, թվիթերյան էջում հաքերները տեղադրել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցից մի քանիսը պարունակել են շիական ընդդիմադիր «Մուխթարի բրիգադներ» խմբավորման լոգոտիպը: Associated Press-ը գրում է, որ խմբավորման աջակիցները սոցցանցերով կոչ են արել դեմ գնալ Բահրեյնի իշխանություններին եւ անվտանգության ուժերին, ինչպես նաեւ հարձակվել են ոստիկանների վրա։
Բահրեյնի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



