Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING

Ո՞ր սրիկան է գետնանցումների պատերը «մուրտառում» երկիրը վարկաբեկող «լոզունգներով». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայրաքաղաքի գետնանցում տանող աստիճանների հարակից պատերը, ինչպես նաև մայրաքաղաքի շատ կամարների երկու կողմերն արդեն մի քանի տարի է նկարազարդվում են:

Նախաձեռնության հեղինակները սրանով նպատակ ունեին ոչ միայն հետաքրքիր դարձնել դեպի տուն կամ աշխատավայր տանող ճանապարհը, այլև՝ պայքարել, որ նշված վայրերում մաքրություն պահպանվի:

Համաձայնեք, որ փորձը ստացվեց և այսօր արդեն շատ կամարներում այլևս աղբակույտեր հնարավոր չէ տեսնել: Նույնը կարելի է ասել գետնանցումների աստիճանների մասին: Բայց եթե նշված վայրերը ազատագրվել են կենցաղային աղբից, ապա դրա փոխարեն սկսվել է աղբ տարածելու մի նոր «արշավ»:

Խնդիրն այն է, որ ինչ–որ անձինք, ովքեր հավանաբար մանուկ հասակում սիրում էին ավտոբուսների, տրոլեյբուսների ու քաղաքային տրանսպորի նստատեղերը պատառոտել, հիմա հավանաբար որոշել են իրենց նյարդերը որմնանկարները փչացնելով հանգստացնել:

Եվ քանի որ հնարավոր չէ սուր կամ բութ առարկայով դրանց վրա խզբզել, որոշել են այլ մարտավարությամբ պայքարել՝ նկարների վրա երկիրը վարկաբեկող և մարդկանց մեջ հուսահատության զգացում արթնացնող «կոչեր» ավելացնել:

Մեր ֆոտոխցիկը Երևանի սրտում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող, դեպի Նալբանդյան–Արամի փողոցների խաչմերուկ տանող աստիճանների կողային պատերի նկարների վրա ավելացված գրառումներ ֆիքսեց (Հալեպի շուկա տանող ճանապարհին):

«Միասին դեպի հուսահատ Հայաստան», «Պատերազմ, արտագաղթ, ապրիլ». Ահա այսպիսի հակապետական և վարկաբեկող մակագրություններ:

Ու թեև այս պահին մեր ձեռքի տակ վիճակագրական տվյալներ չկան, թե այդ ճանապարհով օրական քանի երևանցի ու զբոսաշրջիկ է անցնում, ուստի չենք կարող ասել, թե արդեն քանի մարդ է կարդացել նկարի վրա ավելացված այդ հերյուրանքը: Բայց խնդիրն այն է, որ սա խոսում է բավականին հեռուն տանող ու բավականին լուրջ վտանգներ պարունակող փաստերի մասին:

Ցավոք չգիտենք նաև, թե արդեն քանի օր է, որ այդ գրառումը կա, բայց քանի դեռ այն չի վերացվել, կարող ենք պնդել, որ մայրաքաղաքի ու երկրի տերերը անտերության են մատնել այս խնդիրը:

Խոսքը մասնավորապես Երևանի քաղաքապետարանին, ՀՀ ոստիկանությանն ու Ազգային անվտանգությանն է վերաբերում: Եվ ստացվում է, որ ով ինչ ուզում՝ անում է, իսկ պատկան մարմիններն էլ կյանքին այնքան են իրենց տան ու մեքենայի պատուհանից նայում, որ չեն էլ իմանում, թե դրանից այն կողմ ինչ է կատարվում:

Այսքանն ընդամենը առ ի տեղեկություն մայրաքաղաքի ու երկրի իշխանություններին, իսկ այդ «բանաձևերին» մենք արդեն ավելի խորքային առաջիկայում կանդրադառնանք:

Ասվածին հավելենք, որ ճակատագրի հեգնանքով, թե՝ պատահականության սկզբունքից ելնելով լուսանկարները ֆիքսել ենք հունիսի 1–ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, երբ երկրի ողջ էլիտայի ներկայացուցիչներից մինչև ամենասովորական քաղաքացի ուրախ ու երջանիկ դեմքով միմյանց ու բոլորին ճոխ–ճոխ շնորհավորական ուղերձներ էին հղում իրական ու վիրտուալ բոլոր «ուղղություններով»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League