Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Սրբերի ու մեղավոր հոգիների մասին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հարցերին պատասխանում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

– Սրբազան, շատերը կարծում են, որ այժմ հարդը ցորենից առանձնանալու, այսինքն` բարու ու չարի առավել հստակ տարանջատման ժամանակներն են:

– Այդ հարցը միշտ է արդիական եղել. ինչո՞ւ միայն հիմա:

– Մարդկության մի մասն իրեն զգում է մեծ փոփոխությունների նախաշեմին. թեկուզ կլիմայական այս կատակլիզմները մարդկանց հոգին լցնում են միստիկ երկյուղով: Ինչ–որ բան հոգևոր առումով տեղի՞ է ունենում:

– Դա նախազգուշացում է մարդկությանը, որ բարոյական ոլորտում մի բան այն չէ: Նախ անխնա օգտագործվում են երկրագնդի ռեսուրսները: Եվ օգտագործվում են ոչ պատշաճորեն. մենք աղտոտում ենք բնությունը: Բնական է, որ երկրագունդն էլ նեղվում և հակադարձում է մեզ: Այս առումով մենք և մտածելու, և անելու բան ունենք: Առաջին հերթին պետք է փոխենք մեր վերաբերմունքը մեր երկրագնդի նկատմամբ: Ապա շտկենք մեր ներսը: Այնքան շատ անարդարություն կա այս աշխարհում, որը երբեք անհետևանք չի մնում:

– Ինչո՞ւ անարդարությունները շատացան հենց հիմա. ո՞րն է մեղքի սնունդը:

– Ես չեմ ասի, թե հիմա են շատացել: Մարդկության պատմության մեջ միշտ են եղել նման իրավիճակներ: Եթե ջրհեղեղը հիշենք` այնքան մեղքեր էին կուտակվել, որ Աստված պատժեց ողջ մարդկությանը:

– Չի՞ բացառվում նոր «ջրհեղեղ», եթե խելքի չգանք:

– Եթե մարդն առանձին կամ մարդկությունն ամբողջությամբ, իրեն սկսում է սխալ պահել, կամա թե ակամա պատժվում է:

– Իսկ նման ժամանակներում մեծանո՞ւմ է հոգևոր հզոր հոգիների թիվը, շատանո՞ւմ են նրանք:

– Դժվար է ասել, թե որ դարում որքան է եղել սրբերի քանակը. դա միայն Աստված գիտի: Բայց բարեբախտաբար սրբերը միշտ էլ եղել են: Իհարկե, որքան շատ լինեն, այնքան լավ կլինի մարդկության համար: Եթե սրբերի թիվը պակասում է, մեր` մարդկանցս վիճակն է վատթարանում:

– Իսկ ժամանակակից սրբերն ինչիսի՞ն են, ովքե՞ր են նրանք: Ինչպե՞ս իմանանք նրանց:

– Օ՜, դժվար է իմանալը: Որ իմանանք` ի՞նչ: Նրանք գործում են: Նրանց իմանալը մեզ ի՞նչ է տալիս: Մենք մեզ պետք է շտկենք:

– Նրանք չե՞ն երևում:

– Ինչո՞ւ` ոչ. պարբերաբար երևում են, ի հայտ են գալիս: Բայց մեծամասամբ լռելյայն են գործում:

– Թվում է, թե չարի ու բարու պայքարը բացահայտ է, որը նկատելի է նաև շնորյալ շատ հոգիների:

– Միշտ էլ բացահայտ է եղել այդ պայքարը: Միշտ էլ եղել է անարդարություն, չարագործություն:

– Չարապաշտ ուժերն այսօր անթաքույց են գործում:

– Ինչո՞ւ եք կարծում, որ 50 տարի առաջ այդպես չի եղել:

– Համենայն դեպս գործում են կազմակերպված, ղեկավարվելով որոշակի կենտրոնից, համակարգված մեխանիզմներով:

– Սատանայի եկեղեցին գործել է Կայենից սկսած: Այլ բան է, որ երբեմն ավելի է հզորացել, երբեմն ավելի է տկարացել:

– Իսկ մարդկությունն ինչո՞ւ է երես թեքում իր Փրկչից:

– Դժվար է ասել, որ մարդկությունն է թեքել: Միգուցե մարդկության մի մա՞սը, որը չի ձգտում գնալ դեպի Փրկիչը: Նախ մարդը պետք է իմանա, որ կա Փրկիչ, պետք է հավատա ու նոր միայն ձգտի նրան: Մարդկության մի մասը չի ընդունում Քրիստոսին որպես Փրկչի: Որովհետև այլադավաններ են, այլ կրոնի հետևորդներ են:

– Իսկ որտեղի՞ց են չարապաշտ ուժերը ստանում իրենց հոգևոր սնունդը, իրենց զորությունը:

– Բնական է` սատանայից, դևերից:

– Գիտության նվաճումները յուրաքանչյուր օրվա հետ մարդու հոգին լցնում են գոռոզությամբ ու գոռոզությամբ: Ասելս այն է` գիտատեխնիկական առաջընթացն ի՞նչ դեր է խաղում մարդու հետագա ճակատագրի համար:

– Ես գիտության զարգացումը չէի կապի մարդու գոռոզացման հետ: Գոռոզ լինելն անհատական խնդիր է: Այո, հպարտությունը թիվ 1 մեղքն է, բաց այն անհատական որակ է: Այլ բան է, որ եթե հպարտների թիվը մեծ եղավ, շատ վատ կլինի երկրի համար:

– Գուցե հատուկ պատրաստվածությո՞ւն է անհրաժեշտ այս իրավիճակին դիմակայելու համար:

– Բնականաբար: Նախ մարդ պետք է իմանա` ի՞նչ բան է մեղքը, որո՞նք են դրանք: Ապա գիտենա` ինչպե՞ս պայքարի ու իր ներսից մաքրի այն: Մարդուն ասում ես` մի հայհոյիր, ասում է` ի՞նչ կա որ, հայհոյում եմ, էլի: Չիմանալով, որ հայհոյանքը ծանրագույն, միաժամանակ դժվար մաքրվող մեղքերից է: Իսկ մարդ կարող է օրական 500 անգամ հայհոյի` չիմանալով, թե ինչ քանակությամբ մեղք կուտակեց հոգում: Ի վերջո չիմացությունն էլ է ողբերգություն:

– Կրոնական այսքան կառույցների առկայությամբ անգամ մարդու հոգևոր առաջընթացն այնքան դանդաղ է տեղի ունենում: Թե՞ այն կապ չունի արտաքին հանգամանքների հետ:

– Անշուշտ կապ ունի: Եվ կապ ունի շատ հանգամանքների հետ. որքանո ՞վ է ակտիվ գործում եկեղեցին, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում հասարակությունը, ի՞նչ ուժեր են գործում նրա ներսում, ինչ հակաուժեր կան և այլն:

– Անդրադառնանք մեր ժողովրդին. 1915 թվականի ցեղասպանությունը երկուստեք մեկնություն է առաջացնում. ոմանք կածում են` Աստված մեր հանդեպ անարդար էր, ոմանք կարծում են պատճառը մեր մեջ էր:

– Աստված չի կարող անարդար լինել: Աստված ամենամեծ Արդարությունն է: Պետք չէ սատանայի գործը գցել Աստծու վրա: Մարդիկ շատ հաճախ շփոթում են` ընկնելով ահավոր մեղքի տակ: Սատանան, դիվային ուժերը կոտորեցին երկու միլիոն հայի, և հայերն իրենք փորձում են մեղադրել Աստծո՞ւն:

– Ասում են` Աստված այդ դեպքում ինչո՞ւ սատանայի ձեռքը չբռնեց:

– Աստված բոլորին ազատ կամք է տվել: Եթե ամեն հանցագործի ձեռքը վայրկենաբար բռներ, ազատ կամքը կվերանար: Իսկ մեծագույն պարգև է, որ ամեն մարդ օժտված է ազատ կամքով:

– Չե՞նք կարող նաև հետևյալ դիտանկյունով նայել, որ ցեղասպանությունը փորձություն էր մեզ համար:

– Լինի մարդ, թե ժողովուրդ, թե պետություն, մշտապես անցնում է փորձությունների միջով:

– Մեծ հոգիների առաջ մե՞ծ փորձություններ են դրվում:

– Անշուշտ: Պատկերացրեք այսպես` եթե մարդը սրբացման ճանապարհին է, նրա վրա հազար դև կհարձակվի: Իսկ նա, ով կիսամեղքի մեջ է, վրան մի տասը դև կհարձակվի: Եվ դա բնական է:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League