Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընտրեք դիրքը, որով սիրում եք նստել, և իմացեք ձեր բնավորության մասին

PHOTO

Adme.ru-ն գրում է, որ յուրաքանչյուրս սիրում ենք նստել որոշակի դիրքով։ Բայց քչերը գիտեն այն մասին, որ նստելու սիրելի դիրքը կարող է այցեքարտ դառնալ. դրանով հեշտությամբ կարելի է հասկանալ, թե ինչ հոգեբանական առանձնահատկություններ են բնորոշ տվյալ մարդուն։

1. Ուղիղ մեջքով։ Հոգեպես ուժեղ և ինքնավստահ մարդ եք, ով գրեթե երբեք չի կասկածում սեփական քայլերի ու որոշումների իրավացիության վրա։ Սիրում եք տեղյակ լինել ամեն ինչին և վերահսկել ամենը։ Միևնույն ժամանակ՝ մտերիմների ու գործընկերների հետ հարաբերություններում ծայրահեղ վստահելի եք, միշտ աշխատում եք օգնության հասնել և աջակցություն ցուցաբերել դժվար պահերին։

2. Ետ հենված։ Կարեկցող մարդ եք, ով փորձում է երբեք անտարբեր չմնալ մյուսների ապրումների նկատմամբ։ Որպես կանոն՝ որոշումներ կայացնելիս ու քայլեր անելիս զգուշավորություն եք ցուցաբերում, հակված եք վերլուծության։ Նախքան կարևոր գործին անցնելը կարող եք երկար ժամանակ հետևել իրավիճակին՝ գնահատելով կողմ և դեմ փաստարկները։

3. Դեպի առաջ թեքված։ Այս դիրքը հատուկ է մարդկանց, ովքեր հետաքրքրվում են ամենատարբեր բաներով։ Չափի սահմաններում հետաքրքրասեր եք, բաց նոր ծանոթությունների համար։ Հեշտությամբ հաճոյախոսություններ եք անում, կարող եք գովել խոսակցին, եթե կարծում եք, որ դա տեղին է։

4. Ոտքերն իրար միացված։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սառը սիրտ ունեք, բայց ավելի մոտ շփման դեպքում բացվում են ձեր անձի բոլորովին այլ կողմեր՝ բարություն, անկեղծություն։ Լուրջ հարցերում բավական ուղիղ եք։ Գերադասում եք ամեն ինչում հետևել ծրագրին, պունկտուալ եք։

5. Կոճերը խաչած։ Նպատակասլաց մարդ եք, ով հաճախ է վառ արտահայտված լիդերի հատկություններ դրսևորում։ Միշտ աշխատում եք տեղյակ լինել բոլոր գործերից, սիրում եք վերահսկել գործընթացը, երբեմն՝ նաև մարդկանց։ Շփման մեջ բաց եք ցանկացած նոր բանի համար, իսկ հարաբերություններում բավական խանդոտ եք։

6. Ոտքը ոտքին։ Առանձնանում եք համեստությամբ, նաև որոշակի ամաչկոտությամբ, հաճախ ամաչում եք անծանոթ մարդկանց ներկայությամբ։ Դժվար թե հնարավոր լինի ձեզ ինքնավստահ մարդ անվանել։ Ձգտում եք շրջապատից թաքցնել ձեր ապրումներն ու զգացմունքները, այդ պատճառով ձեզ հաճախ փակ մարդ են համարում։

7. Ձեռքերը կրծքին խաչած։ Լուրջ մարդ եք, ով ուժեղ բնավորություն ունի։ Ձեր մտքերը տարբերվում են խորությամբ, այդ պատճառով էլ ձեր դեմքին հաճախ կարելի է տեսնել մտածկոտ և կենտրոնացած արտահայտություն, քան պայծառ ժպիտ։ Չնայած ներքուստ ինքնավստահ եք, չեք շտապում բացվել մյուսների առաջ։

8. Ձեռքերը ոտքերի մեջտեղում դրված։ Նուրբ, բարեհոգի մարդ եք։ Անուշադրության չեք մատնում մյուսների խնդիրները՝ միանգամից արձագանքելով ու փորձելով օգնություն ցուցաբերել։ Միևնույն ժամանակ բավական ամաչկոտ եք, հաճախ եք կասկածում ասված բառերի և կայացված որոշումների համար։

9. Ձեռքերը ծնկներին դրված։ Արտահայտված լիդեր եք, համարձակ և ինքնավստահ մարդ, ով դա պարզ ցուցադրում է շրջապատին։ Որպես կանոն՝ այս դիրքը բնորոշ է կենտրոնացած, ուշադիր, և ոչ թե՝ ցրված մարդկանց։ Չեք վախենում պատասխանատվություն վերցնել ոչ միայն ձեր, այլև մյուսների որոշումների համար, չեք վախենում խնդիրներից և բավական արագ գտնում եք դրանց լուծումները։

10. Իրար միացված ձեռքերով։ Չափազանց էմոցիոնալ, իմպուլսիվ, բաց և բարեսիրտ մարդ եք։ Սիրում եք կյանքը, աշխատում եք մշտապես պահպանել լավատեսությունը և դրանով վարակում եք մյուսներին։ Ձեզ հետ շփվելով՝ մարդիկ ոգեշնչվում են, դրական էներգիա ստանում։ Դա է պատճառը, որ գրեթե երբեք միայնակ չեք լինում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System