Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկ Մարությանը բացահայտում է «Սուպեր մամա 2»–ի դերասանական կազմի փոփոխություններն ու մանրամասները

LIFE

Life.tert.am-ը գրում է.

 Բարձր վարկանիշ ունեցող և մեծ աժիոտաժ ստեղծած «Սուպեր մամա» ֆիլմի ստեղծագործական կազմը սեպտեմբերին հանդիսատեսին կհանձնի «Սուպեր մամա–2» կատակերգությունը։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են` Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանն են, բեմադրող օպերատորը` Մկրտիչ Բարոյանը, սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանը և Արման Մարությանը, գլխավոր պրոդյուսերը` Հայկ Մարությանը, պրոդյուսերը` Սերգեյ Հարությունյանը։ Tert.am Life–ը ֆիլմի մասին զրուցեց Հայկ Մարությանի հետ։ 

–Հայկ, «Սուպեր մաման» երկար ժամանակ չէր իջնում մեծ էկրաններից։ Ֆիլմի հաջողությո՞ւնն էր պատճառը,  որ որոշեցիք նկարահանել նաև երկրորդ մասը։

 –«Սուպեր մամայի» առաջին մասի հաջողությունն ու հանդիսատեսի պահանջն էր, որ մեզ դրդեց նկարահանել նաև երկրորդ մասը։ Ծանոթ–անծանոթ մարդիկ մեզ միշտ հարցնում էին` բա երկրորդ մաս չե՞ք նկարահանելու։ Մենք էլ որոշեցինք նկարահանել երկրորդ մաս։

–Ի՞նչ եք կարծում, այն կգերազանցի՞ առաջինի հաջողությունը։

 –Ֆիլմը, բացի շատ հաջողված լինելը, նաև գերազանցել է վերջին 25 տարվա բոլոր ռեկորդները։ Այն ամենադիտվածն է ոչ միայն կինոթատրոններում, այլև հեռուստատեսությամբ և Յութուբում։ Հայկական ոչ մի ֆիլմ նման ցուցանիշ չի գրանցել։ Այն բավականին հաջողված է և, բնականաբար, երկրորդ մասն անելը պարտավորեցնող է, ինչու ոչ, նաև վտանգավոր։ Շատ դժվար է կրկնել նույն հաջողությունը։ Համաշխարհային կինեմատոգրաֆիայի փորձից ելնելով էլ կարող եմ ասել, որ շատ քիչ դեպքերում է երկրորդ մասը գերազանցել առաջինին, թեև եղել են նաև նման դեպքեր։ Այնպես որ, փորձում ենք այդ օրինակով աշխատել և 2–րդ մասն ավելի ուժեղ կամ, գոնե, առաջինին հավասար ներկայացնել։ Ամեն ինչ անում ենք դրա համար։ 2 տարի և ավելի աշխատել ենք սցենարի վրա, կրկնակի անգամ բյուջեն մեծ է, առաջին մասի համեմատ։ Մենք ամեն ինչ արել և անելու ենք, որ հանդիսատեսը գոհ մնա։ Բայց, ի վերջո, հանդիսատեսն է դատում և չեմ կարող երաշխավորել, թե ինչպես կընդունվի։

–Սցենարային ի՞նչ զարգացումներ են սպասվում։

–Սյուժեն առաջին մասի տրամաբանական շարունակություն է։ Նույն ընտանիքի պատմությունն է` 5 տարի անց։ Գլխավոր հերոսուհու` Սոնայի կյանքում ինչ–որ խնդիրներ են առաջանում։ Կարենը փորձում է իր ուժերով լուծել դրանք։ Առանց Սոնային տեղեկացնելու ստիպված նորից Կարինեի կերպարով է ներկայանում։ Ի վերջո, այդ խնդիրը լուծվում է և ֆիլմն ավարտվում է happy end–ով։

–Դերասանական կազմում ի՞նչ փոփոխություններ կան։

Դերասանական կազմի մեջ փոփոխություն չի եղել։ Բոլոր սիրված դերասանները` Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը և մյուսները կրկին ներկայանալու են ֆիլմում։ Միայն փոքրիկ աղջկա`Կառայի դերակատարն է փոխվել, քանի որ առաջին մասում երեխան շատ փոքր էր, իսկ այստեղ արդեն պետք է 5 տարեկան լինի։  Ավելացել են նաև նոր կերպարներ, որոնց խաղում են Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը, Տաթև Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը և Նարինե Ոսկանյանը` նույն ինքը` Պաուզա Անոն։ Փոքրիկ Կառայի դերը խաղացել է Իննա Մամիկոնյանը։ Դերասանները բոլորին ծանոթ են, միակ նոր դեմքը Իննան է։ Որպես դերասան առաջին անգամ հանդես է գալիս Հրաչ Մուրադյանը։ Հետաքրքիր էքսպերիմենտ ենք արել,  և Հրաչը մարմնավորում է հիմնական դերերից մեկը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education