Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում անցկացվել է ԱՊՀ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ

SOCIETY

Հայաստանում հունիսի 1-ին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական՝ 15-րդ նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ամփոփվել են նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը, կատարված աշխատանքները և նախանշել առաջիկա անելիքները: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ այլ միջազգային իրավապահ կառույցների հետ համագործակցության զարգացման ուղիները, ԱՊՀ տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման սխեմաներն ու ուղիները հայտնաբերելու և կանխելու միջոցները: Ամփոփվել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների միջազգային ապօրինի  շրջանառության դեմ  պայքարի համատեղ միջոցառումների արդյունքները: Հստակեցվել են ԱՊՀ անդամ երկրների տարածքներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության հետագա քայլերը: Անդրադարձ է եղել նաև անդրսահմանային ինտերնետ-առևտրի իրավախախտումների կանխմանն ուղղված խնդիրներին, ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների աշխատակիցների վերապատրաստմանը: Մաքսային իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվել է ԱՊՀ տարածքում իրականացնել բազմակողմ հատուկ գործողություններ: Մշակվել են նաև համակարգված միջոցներ՝ ուղղված տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները ծանոթացել են նաև Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքներին: ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի տեղեկացմամբ՝ Կոմիտեի գործունեության շրջանակում մշակվել է օպերատիվ տեղեկատվության փոխանակման կարգ, ինչի հիման վրա էլ ԱՊՀ անդամ պետությունների միջև իրականացվում է մաքսային իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում. «Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է հավանական մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվության ստացումը դարձնել շուրջօրյա՝ ձեռնարկելով առավել օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ: Այժմ աշխատանքներ են տարվում նաև վերահսկելի մատակարարումներն ակտիվացնելու ուղղությամբ»:

Բարձր գնահատելով գործակացության մակարդակը, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Սերիշևը տեղեկացրել է, որ 2016 թվականի ընթացքում համատեղ անցկացվել է 3 միջազգային միջոցառում. «Արդյունքում հաջողվել է կանխել 1016 ապրանքի և ապրանքխմբերի մուտքը, այդ թվում՝ առգրավել 96 կիլոգրամ թմրամիջոց, հոգեմետ նյութեր և դրանց բաղադրիչներ, 70 հազար փաթեթ ծխախոտ, կես միլիոն ԱՄՆ դոլար և մտավոր սեփականության 100 հազար օբյեկտ: Ձեռնարկված համատեղ միջոցառումներով հարուցվել է 39 քրեական գործ  և վարչական իրավախախտման 910 դեպք»:

Կարևորելով համագործակցության խորացումը, գործընկերներն ընդգծել են, որ ձեռքբերված համատեղ լուծումները կնպաստեն մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League