PicsArt-ը լուսանկարչական և ստեղծագործական տոն պարգևեց երեխաներին
SOCIETYՀունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ PicsArt ընկերությունը լուսանկարչական և ստեղծագործական իսկական տոն պարգևեց Ազատության հրապարակում հավաքված բազմաթիվ երեխաներին:
PicsArt-ի աշխատակիցները երեխաներին ծանոթացնում էին աշխարհահռչակ PicsArt հավելվածին, ապա հավելվածի միջոցով նկարում երեխաներին, խմբագրում նկարը՝ ավելացնելով բազմազան էֆֆեկտներ, սթիքերներ, շրջանակներ և խմբագրված նկարները տեղադրում PicsArt հավելվածում ու PicsArt Armenia ֆեյսբուքյան էջում։ Միջոցառման ընթացքում երեխաները և իրենց ծնողները ծանոթացան հավելվածի լուսանկարների խմբագրման, սթիքերներ պատրաստման, հավելվածի միջոցով նկարելու և սոցիալական ցանցում նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություններին:

Ուրախալի է, երբ այսպիսի հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում, որոնք հաճելի զգացողություններ ու հիշողություններ են պարգևում երեխաներին:



