Տնային պայմաններում պատրաստում ենք համեղ սալիկ
LIFE- կարագ - 4 ճ/գդ
- կակաո - 5 ճ/գդ
- շաքարավազ - 5 թ/գդ
- նուշ - 50 գր
- հնդկական ընկույզ - 50 գր
- կոկոսի քերուկ - 50 գր
Պատրաստման եղանակ
- Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև լցնում ենք կակաոն և 5-7 րոպե խառնում, բայց ոչ մի դեպքում չենք եռացնում:
Թավան հանում ենք կրակի վրայից և հովացնում՝ հասցնելով 30-40 աստիճանի: Կոկոսի քերուկը, նուշն ու հնդկական ընկույզը մանրացնում ենք, մեր ցանկացած չափի հասցնում, լցնում ենք շոկոլադի մեջ և խառնում:
Զանգվածը լցնում են փայլաթիթեղապատ փոքր ձևամանի մեջ, ծածկում փայլաթիթեղով և 15-20 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ: 
- Ահա և վերջ:

1
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
5
The results of the second Junius financial literacy competition have been summarized



