Արամ Գաբրիելյանովը հեռացել Է «Ազգային մեդիա խմբից»
SOCIETYNews Media մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը թողել Է «Ազգային մեդիա խմբի» (ԱՄԽ) գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄԽ-ի մամուլի ծառայությունում:
«Արամ Աշոտի Գաբրիելյանովը զբաղվում Է իր նախագծերով, դադարել Է լինել գլխավոր տնօրենի տեղակալ ԱՄԽ-ի կառավարմանը «Իզվեստիա»-ի փոխանցումից հետո»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Ինչպես Գաբրիելյանովը հայտնել Է RNS գործակալությանը, ԱՄԽ-ից հեռանալուց հետո ինքը որպես ներդրող կկենտրոնանա ինտերնետ-նախագծերի վրա: Դրա հետ մեկտեղ նա չի ճշտել, թե հատկապես որ նախագծերի վրա Է կենտրոնանալու: Նա հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից:
ԱՄԽ-ն ստեղծվել Է 2008 թվականին Յուրի Կովալչուկի, Եվգենի Մորդաշովի «Ռոսիա» բանկի, «Սուրգուտնեֆտեգազ»-ի եւ «Սոգազ» ապահովագրական խմբի մեդիաակտիվների միավորման արդյունքում: 2014 թվականից ԱՄԽ-ի տնօրենների խորհուրդը գլխավորում Է գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաեւան:
Հոլդինգի կազմի մեջ մտնում են «Պետերբուրգ-Հինգերորդ ալիք»-ը (բաժնետոմսերի 72,4 տոկոսը), «Առաջին ալիք» բաց բաժնետիրական ընկերությունը (25 տոկոս), ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը (68 տոկոս), «Իզվեստիա» թերթը (73,2 տոկոս), «Նորությունների ռուսական ծառայությունը» (բոլոր բաժնետոմսերի սեփականատերն Է), «Արտ Փիքչերս Վիժն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (բաժնետոմսերից կեսի սեփականատերն Է), «Metro-Պետերբուրգ»-ը, «Մեդիա Ալյանս» ընկերությունը (Discovery, Eurosport հեռուստաալիքները), «Սպորտ-Էքսպրես» թերթը (25 տոկոսը):



