Խնձորի բացառիկ օգտակար հատկությունները
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում խնձորի բացառիկ օգտակար հատկությունները .
Այն, որ խնձորը օգտակար միրգ է հայտնի է բոլորին: Խնձորի վերաբերյալ մասնագետները բազմաթիվ ուսումնասիրություններ են արել: Վերջին շրջանում մասնագետները պարզել են, որ խնձորը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը:

Պատճառը մրգի թելիկներում պեկտինի պարունակությունն է: Օրգանիզմում չլուծվող այդ թելիկների մոլեկուլները կպչում են խոլեստերինին ու ստիպում այդպիսով դուրս գալ, ինչի շնորհիվ արյունատար անոթների խոլեստերինով խցանման ռիսկը նվազում է:

Ստացվում է, որ խնձորը պաշտպանում է նաև քաղցկեղից, հատկապես այն կեղևով ուտելու դեպքում:
Ավստրալացի գիտնականները կարծում են, որ ամեն օր խնձոր ուտելով կարելի է ապրել նվազագույնը` 100 տարի: Ըստ գիտնականների` խնձորն ամենաօգտակար մրգերից մեկն է:

Խնձորը բաղկացած է ջրից, գրեթե չի պարունակում ճարպեր, ածխաջրեր և սպիտակուց: Փոխարենը այն ունի մեծ քանակությամբ վիտամին C, բաղադրության մեջ կան ցինկ, կալիում, նատրիում, մի շարք այլ միկրո և մակրոտարրեր:
Անի Գևորգյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



