Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Վերահսկիչ պալատը բացահայտել է մի շարք կառույցների կողմից ավելորդ ծախսեր անելու փաստը

SOCIETY
Օրերս Վերահսկիչ պալատը հրապարակել է 2016 թ–ին իրականացրած գործունեության տարեկան հաշվետվությունը: Ըստ այս հաշվետվության՝ նախորդ տարի թերացումներ են ունեցել մի շարք պետական գերատեսչություններ, այդ թվում Կրթության և գիտության նախարարությունը, Տրանսպորտի և կապի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն և այլն: Ամբողջական ցանկը, թերևս, բավական ծավալուն է: Ընդհանուր առմամբ՝ Վերահսկիչ պալատը 2016 թ. ընթացքում բացթողումներ է գտել թվով 22 պետական հիմնարկի, կառույցի, համայնքի և կամ կազմակերպության աշխատելաոճում: Այս հոդվածում կանդրադառնանք Կրթության և գիտության նախարարության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կատարված խախտումներին:
 
Ինչ վերաբերում է Կրթության և գիտության նախարարությանը, ապա վերահսկողությունն իրականացվել է նախարարության կողմից իրականացվող «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ», «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում և հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում», «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ» ծրագրերում: Վերահսկողության օբյեկտ են հանդիսացել Կրթության և գիտության նախարարությունը, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ն և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը:
 
«Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրի մասով պարզվել է, որ նախարարությունը շրջանցելով կառավարության «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի օրինակելի ձևը, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ի հետ կնքել է հանձնարարության պայմանագիր, որի հետևանքով վերոնշյալ ծրագրով նախատեսված միջոցներից 58 միլիոն 382 հազար դրամի աշխատանքներն ու ծառայություններն իրականացվել են առանց «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի ապահովման: Սրանից բացի պայմանագրի շրջանակներում 2015 թ. կատարված 4 միլիոն 445 հազար դրամի ծախսը առնչություն չի ունեցել ծրագրի նպատակի հետ: Պարզվում է նաև, որ ՓԲԸ–ի կողմից նախարարություն ներկայացված հաշվետվություններով փաստացի ծախսերը չեն համապատասխանել իրականությանը: Նախարարության կողմից հաշվետվությունն ընդունվել և ֆինանսավորումն իրականացվել է առանց պայմանագրով նախատեսված հաշվետվության հետ պահանջվող ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայության:
 
«Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի մասով պարզվել է, ոչ հստակեցված չեն պայմանագրի հավելվածով նախատեսված գործողությունների արժեքային և քանակական ցուցանիշները: Ծրագրով սահմանված վերապատրաստվող ուսուցիչների թիվը՝ ոչ ֆինանսական ցուցանիշը, չի ապահովվել: 2015 թ. փաստացի վերապատրաստվել է 8 հազար 77 մանկավարժական մասնագետ՝ սահմանված 10 հազարի փոխարեն:
 
Վերահսկիչ պալատը նաև բացահայտել է, որ ծրագրի բյուջետային հայտով առանձին ծախսային հոդվածներով նախատեսվել են անհրաժեշտ միջոցներից ավելի միջոցներ, որոնք բաշխվել են նախահաշվի այլ հոդվածների վրա և օգտագործվել ոչ նպատակային գնումների համար: Այսպես բջջային հեռախոսակապի համար ծախս չի նախատեսվել, սակայն փաստացի կատարվել է 6 միլիոն 783 հազար դրամի ծախս: Միաժամանակ միջոցներ չեն նախատեսվել կապիտալ ծախսերի համար, սակայն կատարվել է 22 միլիոն 515 հազար դրամի ծախս: Սակայն ՓԲԸ–ն իրավասու չէր կատարելու ինչպես կապիտալ, այնպես էլ բջջային հեռախոսակապի ծախս:
 
Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքում: Այսպես, գների ուսումնասիրության համար 2015 թ. հանձնաժողովի երկու աշխատող 14 օրով գործուղվել են Սյունիքի մարզ: Սակայն գործուղման հաշվետվության, կատարված աշխատանքների տեղեկանքի և գիշերավարձի ծախսը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` աշխատողները գործուղման վայրում գտնվել են 9 օր:
 
Բացի այս, 2014 և 2015 թթ. դեկտեմբերի 31–ի դրությամբ «Հատուկ նպատակային այլ ծախսեր» հոդվածով դրամարկղի կանխիկ դրամի մնացորդները` համապատասխանաբար 305 հազար և 45 հազար դրամը հանձնաժողովը չի փոխանցել պետական բյուջե:
 
Հանձնաժողովի խախտումների թվում կա բավական հետաքրքիրը: Մասնավորապես հանձնաժողովը «իրենով» է արել աշխատանքի արդյունքում գնված կահույքը: Այսպես, 2015 թ. հանձնաժողովի «թեժ» գիծ ներկայացվել է բողոք, որ կահույքի երեք սրահներում ապրանքի կանխիկ և փոխանցումով վաճառքը տարբեր գներ ունի: Այդ սրահներից կատարվել են բազկաթոռների և պահարանների հսկիչ գնումներ, որի համար դրամարկղից հատկացվել է 2 միլիոն 250 հազար դրամ կանխիկ գումար: Հանձնաժողովի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման կարգի 8–րդ կետի ա) ենթակետի համաձայն` գնված կահույքը 2016 թ. հունվարին հաշվառվել է իրենց հաշվեկշռում: Արդյունքում, հանձնաժողովը «Հատուկ նպատակային այլ ծախսեր» հոդվածով հսկիչ գնումների համար հատկացված միջոցների հաշվին իր կարիքների համար ձեռք է բերել գրասենյակային կահույք այն դեպքում, երբ 2015 թ. պետական բյուջեից կահույք գնելու համար վերջինիս գումար նախատեսված չէր:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League