Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչու է «Ելքը» լռում «Սասնա ծռերի» խստացված մեղադրանքների առթիվ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» հետ բանակցությունների ժամանակ իշխանությունն իր բանագնացների միջոցով, նաև ԱԱԾ հայտարարությամբ, խոստացավ մեղմ պատիժ սահմանել խմբի համար՝ հանձնվելու դեպքում: Չնայած նրանք ի վերջո հանձնվեցին, սակայն վերջին շրջանում իշխանությունն է՛լ ավելի խստացրեց նրանց մեղադրանքները:

Ուշագրավ է, որ որևէ քաղաքական ուժ՝ այդ թվում ընդդիմությունը, հայտարարություն չարեց այդ առթիվ ու այժմ էլ լռություն է պահպանում: Ինչպես հայտնի է՝ «Սասնա ծռերի» գործը 14 մեղադրյալի մասով ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 8–ին:

«Փաստը» «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է «Ելքի» դիրքորոշումը «Սասնա ծռերի» դատավարության առթիվ և ինչու է «Ելքը» պասիվ այդ առթիվ:

«Այդ հարցը չենք քննարկել, առաջիկայում նիստ կունենանք, հավանաբար կքննարկենք, այս պահին ընդհանուր դիրքորոշում չկա»,– ասաց Հարությունյանը:

Հետաքրքրվեցինք, թե ի վերջո՝ իր կարծիքով, «Ելքը» կամ ՔՊ–ն պետք է կանգնի այդ դատավարության կողքին, քանի որ տեսանք, որ իշխանությունը խոստացավ, որ հանձնվելու դեպքում մեղմ պատիժ կլինի, սակայն հետո խստացվեց պատիժը, ՔՊ ներկայացուցչն ասաց. «Թե՛ քաղաքացիական պայմանգիրը, թե՛ «Ելք» դաշինքը իր ունեցած բոլոր լծակներով այնտեղ է, որտեղ անաչառ դատավարություն չի իրականացվում, որտեղ խնդիրներ են առաջանում: Խնդիրներ առաջանալու պես մենք կարձագանքենք և առաջիկայում էլ, եթե էդպիսի անհրաժեշտություն լինի, հայտարարությամբ հանդես կգանք»: Արայիկ Հարությունյանը նաև ասաց, թե առաջիկայում անհրաժեշտության դեպքում իրենք անպայման կանդրադառնան այդ հարցին:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել է կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Աշոտ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը և այլք:

Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya