Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում դեղ արտադրելը ոչ թե բիզնես է, այլ՝ հայրենասիրություն. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էսկոֆարմ» դեղարտադրող հայկական ընկերության տնօրեն Աշոտ Գասպարյանը, ով նախկինում զբաղվել է դեղերի ներկրմամբ, կարծում է, որ դեղերի շուկան բավականին մրցակցային է, իսկ գնագոյացման հարցը լուծվում է ինքնակարգավորման սկզբունքով:

Նա թեև դեմ չէ, որ ոլորտի պատասխանատուները շատ սպառում ունեցող դեղերի համար գնի վերին շեմ սահմանեն, բայց չի ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե դեղի շուկայում գործունեություն ծավալող գործարարները պետության ու ժողովրդի գլխին դարձել են պատուհաս և դրա արդյունքում մեծ շահույթներ են ստանում:

«Ես թեև դեղարտադրող ընկերություն եմ ներկայացնում, բայց շահագրգռված եմ, որ այս դաշտում ճիշտ հարաբերություններ ձևավորվեն: 1996–ից մինչև 2011 թվականները ես դեղերի ներմուծման և դեղատնային ցանցի ղեկավար եմ եղել և ծանոթ եմ ոլորտի բոլոր պրոբլեմներին: Բայց վստահեցնում եմ, որ ներկրող–արտադրող հակամարտություն այս ասպարեզում չկա: Բացի այդ, տեղական արտադրողները շահագրգռված են, որ իրենց արտադրանքի համար ամենացածր գինը սահմանեն»,– ասաց Ա. Գասպարյանը:

Կատվախոտի ոգեթուրմի օրինակով նա բացատրում է, որ այն թե՛ արտադրվում է Հայաստանում, թե՛ ներկրվում է Բելառուսից: Ու թեև որակի տարբերություն չկա ու հայկականի գինն էլ ավելի ցածր է, սակայն ներկրվածն ավելի շատ է սպառվում: Ընկերության տնօրենը դա բացատրում է նրանով, որ մարդիկ կամ չգիտեն հայկական արտադրանքի մասին, կամ էլ սովորել են բելառուսականին:

«Դեղ ներկրողներն էլ, արտադրողներն էլ, բժիշկներն էլ հայրենասեր մարդիկ են և այսօր նշանակում անելիս ավելի շատ են հայկական արտադրության դեղեր նշանակում, քան օրինակ՝ տասը տարի առաջ էր: Հայկական դեղարտադրող ընկերությունների հանդեպ այսօր մեծացել է դրական վերաբերմունքը: Իսկ հինգ տարի, տասը տարի առաջ այդպես չէր և եթե այսպես շարունակվի, դեղ արտադրող հայկական ընկերությունների վիճակն ավելի կլավանա»,– ասաց ընկերության տնօրենը:

Խոսելով խնդիրների մասին Ա. Գասպարյանը նշեց, որ դրանք ողջ շուկային են վերաբերում: Դեղ արտադրողները նույնպես շահագրգռված են, որ առանց պետության միջամտության էլ տեղական արտադրանքի գինը ներկրվողից էժան լինի: Սակայն կա մի սահման, որից այն կողմ անցնել հնարավոր չէ, քանի որ առաջնային խնդիրը դեղերի որակական հատկանիշները պահպանելն է:

«Այսօր ամենակարևոր հարցը, որը խանգարում է բոլորին, դա ներկրման ժամանակ գործող, այսպես ասած, հսկիչ գին ասվածն է, որոնք կարող են անգամ մի քանի անգամ ավելի բարձր լինել, քան ապրանքի կամ հումքի իրական գնման գինն է: Եվ եթե գնված ապրանքի հաշիվ–ապրանքանիշ չի ներկայացվում մաքսազերծման ենթակա գումարը հաշվարկում են ոչ թե տվյալ ապրանքի գնման, այլ՝ իրենց կողմից սահմանված գնից ելնելով: Դրա հետևանքով արհեստականորեն աճում է թե՛ ներկրված ապրանքների և թե՛ հումքի արժեքը»,– ասաց Ա. Գասպարյանը:

Դրսից հումք ներկրելու բարդությունները շրջանցելու համար դրանց արտադրությունը տեղում կազմակերպելն ընկերության տնօրենի կարծիքով՝ այսօրվա դրությամբ ուտոպիա է: Այն պետք է տասնյակ տոննաներով արտադրվի, որպեսզի արդյունավետ լինի արտադրությունը կազմակերպելը: Բայց հայկական շուկան այնքան փոքր է, որ այն չի կարող իրեն արդարացնել: Ա.Գասպարյանի խոսքով՝ նույնիսկ եվրոպական դեղ արտադրող շատ ընկերությունների համար այսօր հումքի աղբյուրը Չինաստանն է: Եվ երբ ասում են եվրոպական որակ, ապա պետք է հասկանալ, որ հումքը բերվում է Չինաստանից, հավելումներ ավելացնելով որակը բարձրացվում է, իսկ վերջում արտադրանքն «անվանվում» է եվրոպական արտադրության:

Ինչ վերաբերում է տեղական հումք օգտագործելուն, ապա «Էսկոֆարմ» դեղարտադրող հայկական ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ կազմակերպությունը հնարավորին չափով ձգտում է իր արտադրանքի մեջ տեղական հումք օգտագործել:

«Բայց դա վերաբերում է դեղաբուսական ծագում ունեցող դեղերին, որպեսզի նույնիսկ մեր արտահանման ցուցակներում առաջին տեղում ներկայացնենք այն արտադրանքը, որի ամբողջ շղթան Հայաստանից է: Դա և՛ ավելի հեշտ է մեզ համար, և՛ հայրենասիրական մեծ մղումի հետևանք է: Եվ բավականին վիրավորական է, երբ օր ու գիշեր աշխատող ընկերությունների հանդեպ հասարակությունը ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորում: Եվ կոչ եմ ուզում անել, որ դրա փոխարեն ավելի լավ լինի, որ հարգեն արտադրողների աշխատանքը և զերծ մնան նրանց խարազանելուց»,– ասաց Ա. Գասպարյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League