ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել է համաշխարհային կազմակերպության բարեփոխումը
INTERNATIONAL NEWSՀամաշխարհային հանրակցությունը պետք Է բարեփոխի ՄԱԿ-ը, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, այդ թվում՝ անվտանգության բնագավառում:
Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը:
«Շատ կարեւոր Է, որ մենք սովորենք հակազդել մարտահրավերներին: Մենք պետք Է բարեփոխենք ՄԱԿ-ը, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ եւ շահութաբեր լինի, որպեսզի ավելի շատ կապված լինի մարդկանց պահանջմունքների եւ ակնկալիքների հետ,-ասել Է նա:- Ես այժմ ակտիվորեն զբաղվում անվտանգության, զարգացման հատվածի բարեփոխմամբ, կառավարման բարեփոխմամբ, որպեսզի ՄԱԿ-ն ավելի լավ կարողանա կանխել հակամարտությունները, կարգավորել արդեն գոյություն ունեցողները, ավելի ակտիվորեն աջակցել պետություններին ահաբեկչության դեմ մղվող պայքարում»: «Հատկապես այն որոշումների առաջմղման գործում, որոնք հարկավոր են, որպեսզի գլոբալացումն ավելի արդարացի լինի»,-հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



