Ռուսաստանում մեկ տարում ավելի քան 700 երեխա է ինքնասպան եղել
INTERNATIONAL NEWS2016-ին Ռուսաստանում ավելի քան 700 երեխա է ինքնասպան եղել։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նման տվյալներ է ներկայացրել ֆեդերացիայի խորհրդի գիտության, կրթության ու մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Լիլիա Գումերովան, փոխանցում է Newsru-ն։ «Հայտնվում են նոր ռիսկեր, որոնք օրեցօր ավելանում են ․․․720 երեխա է ինքնասպան եղել Ռուսաստանում»,- ասել է սենատորը։
Այսպիսով, 2016-ին մանկական ինքնասպանությունների քանակը զգալիորեն ավելացել է։ Եթե 2011-2015 թթ․ ինքնասպանությունների քանակը նվազել էր 10 տոկոսով, ապա 2016-ին նկատվել է կտրուկ աճ ։ Այսինքն այս վիճակագրությամբ Ռուսաստանը կտրուկ նահանջել է դեպի հինգ տարի առաջվա ցուցանիշներ։
Մանկական ինքնասպանությունների պատճառներից մեկն է սոցցանցերում «մահվան խմբերի» տարածումը։ Սենատորի տվյալներով, անցած տարի Ռոսկոմնադզորը բացահայտել է ու արգելափակել 150 նման համայնքներ սոցցանցերում։



