GlamGlow-ը մակիաժի հիբրիդային միջոցներ Է ցուցադրել
SOCIETYGlamGlow մակնիշը ներկայացրել Է մի քանի կոսմետիկական նորույթներ: Այդ մասին հաղորդվում Է բրենդի՝ հունիսի 1-ի մամուլի տեղեկագրում: Խոսքը փայլի Էֆեկտով քսուքների, շրթունքների համար գունավոր բալզամների եւ շուրթերին ծավալ հաղորդող պլամպերների շարքի մասին Է: Բրենդի ներկայացուցիչների խոսքով՝ դրանք առաջին հիբրիդային միջոցներն են, որոնք միաժամանակ կծառայեն մակիաժի եւ մաշկի խնամքի համար: Դրանք վաճառքում կհայտնվեն հունիսի կեսերին:
GlamGlow բրենդը 2010 թվականին Գլեն եւ Շենոն Դելիմորների կողմից ԱՄՆ-ում հիմնվել Է որպես յուրատեսակ բաղադրատոմսերով մաշկի խնամքի միջոցների արտադրող: Սկզբնապես մակնիշի կոսմետիկական արտադրանքը նախատեսված Էր հոլիվուդյան աստղային վիզաժիստների մասնագիտական օգտագործման համար, բայց հետո հայտնվեց լայն շուկայում: Ներկայում բրենդը պատկանում Է Estee Lauder ընկերությանը:



