Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Վիգեն Սարգսյանն առաջարկում է 2018թ-ից դադարեցնել զինծառայություն չանցած քաղաքացիների քրեական հետապնդման կասեցումը

SOCIETY

 ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի մայիսի 1-ը երկարաձգելու նախագծին, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս հնարավորությունը պետք է դադարեցնել հաջորդ տարվանից:

«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ, այն լավագույն լուծումը չէ այն առումով, որ պարբերաբար երկարաձգվելով ժամկետը, ոչ թե խթանում ենք վերադարձը, այլ նպաստում մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին, որոնք հույս ունեն, որ մինչև 27-ն արտերկրում գտնվելով, այդ գումարը կվճարեն՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա որպես քաղաքականություն շարունակել չի կարելի, պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»,- ասաց պաշտպանության նախարարը: Նա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց տալ հանձնարարական՝ աշխատել բոլոր շահագրգիռ մարմինների հետ, որպեսզի փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվի, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով խուսափել ծառայությունից: Ըստ Սարգսյանի՝ այդպիսի դեպքեր նախկինում հայտնաբերվել են: «Այսինքն՝ պահանջվող փաստաթղթերի մեջ պետք է վերանայում կատարել, որպեսզի ակնհայտ երևա տվյալ անձի արտերկրում գտնվելու փաստը և այլն»,- ասաց նախարարը:

Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ օրենքի նախագիծը հավասարապես տարածվում է երկու խումբ սուբյեկտների վրա՝ և՛ շարքային անձնակազմի, և՛ պահեստազորի սպաների: Գլխավոր դատախազը գտնում է, որ այս երկու խումբ սուբյեկտների նկատմամբ հավասարաչափ մոտեցում ցուցաբերելն արդարացված չէ, բացի այդ պահեստազորի սպաների պարագայում այն կանխարգելիչ լուրջ խնդիրներ է առաջացնում:

«Եթե շարքային անձնակազմի դեպքում զորակոչից խուսափելու փաստով հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը հիմնականում վերաբերում են այն անձանց, ովքեր մինչև 18 տարին լրանալը ՀՀ-ում չեն գտնվել, ընտանեկան բերումով գտնվել են արտերկրում, օրենքի ուժով ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և, ըստ էության, խուսափելու պարագայում հարուցվել են քրեական գործեր, ապա պահեստազորի սպաների դեպքում այս անձինք բավականին հասուն տարիքում գտնվել են ՀՀ-ում, ստացել ուսումնառություն: Այսինքն՝ ՀՀ-ն նրանց պատրաստել է որպես սպայի, նրանք օգտվել են բազմաթիվ արտոնություններից և այս պարագայում նրանց ևս այս օրենքի ուժի տակ պահելը կարծում եմ համաչափ չէ: Բացի այդ, կանխարգելիչ առումով սա բերում է նրան, որպեսզի անձինք, պահեստազորի սպաների պարագայում, ուղղակի գիտակցելով այս եղանակով խուսափելու հնարավորությունը, բացակայում են հանրապետությունից, հետո վերադառնում և գումարներ վճարելով ազատվում քրեական պատասխանատվությունից»,- նկատեց Դավթյանը:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ պահեստազորի սպաների մասով նախորդ ամիսներին կարգավորումներ ընդունվել են, բայց անպայման անհրաժեշտ է դատախազության հետ ևս մեկ անգամ ուսումնասիրվի հարցը, քանի որ, ըստ նախարարի, ինքը երբեք չի կարծել, որ այս օրենքը որևէ կերպ տարածվում է պահեստազորի սպաների վրա: «Խոսքը եղել է մինչև 27 տարեկան շարքային կազմի մասին: Եթե օրենքում կա սպայական անձնակազմի մասով կետ, ապա դա միանշանակ անընդունելի է և անպայման պետք է փոխվի մինչև Ազգային ժողովին այն ներկայացնելը: Բայց ինձ այդպիսի բան չեն զեկուցել»,- ասաց նախարարը:

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազն ավելացրեց, որ օրենքում, որում փոփոխություն է կատարվում, գրված է, թե ում վրա է տարածվում այն: Ըստ Դավթյանի՝ այնտեղ նշված է, որ դրա մեջ մտնում են և 27 տարեկանը լրացածները, և մինչև 35 տարեկան պահեստազորի սպաները: «Կարող ենք ավելի մանրամասն ուսումնասիրել»,- ասաց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց երկօրյա ընթացքում ուսումնասիրել խնդիրը, որից հետո այն ուղարկել ԱԺ: Վերջին անգամ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում փոփոխությունը կատարվել է 2015 թվականի ապրիլի 30-ի օրենքով, որի համաձայն օրենքի գործողության ոլորտն ընդգրկել է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: ՀՀ սփյուռքի նախարարությունը, որն էլ ներկայացրել է նախագիծը, ակնկալում է, որ ժամկետի երկարաձգումը կնպաստի հազարից ավելի անձանց հայրենադարձությանը, հնարավորություն կտա նրանց սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, ազատվել քրեական հետապնդումից: Սահմանված կարգով վճարները կմուտքագրվեն ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League