Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Բենինի արտաքին գործերի նախարարին
POLITICSՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Բենինի արտաքին գործերի և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Սալիու Ակադիրիի հետ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլÕ «, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է նաև երկկողմ հաբարերությունների զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար:
Շնորհակալություն հայտնելով համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և Հայաստան այցելելու հրավերի համար՝ Սալիու Ակադիրիին հայտնել է, որ իր երկրում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր մասնակցում են Բենինի զարգացմանը։
Նախարարները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում պայմանավորվել են երկկողմ այցելություններ իրականացնել, մշակել և ստորագրման պատրաստել համապատասպան միջկառավարական փաստաթղթեր։



