ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները կարող են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Եվրոպայում. TBS
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում ոչ պաշտոնական կոնսուլտացիաների կազմակերպման շուրջ, որոնք կարող են անցկացվել արդեն այս շաբաթ Հյուսիսային Եվրոպայի երկրներից մեկում: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել Է TBS ճապոնական հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ կոնսուլտացիաներին կարող են մասնակցել ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության եւ ամերիկյան պահպանողական հետազոտական հիմնադրամի ներկայացուցիչները, որը, ինչպես պնդվում Է, մոտ Է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին:
Այդ հանդիպմանը, հեռուստաընկերության տվյալներով, քննարկվելու Է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չորս քաղաքացիների հնարավոր ազատման հետ կապված հարցեր, որոնք այժմ բանտարկված են ԿԺԴՀ-ում:
Անցած ամսին, ինչպես նշում Է TBS-ը, երկու երկրների ներկայացուցիչների միջեւ ոչ պաշտոնական շփումներ են եղել Օսլոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



