Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երբ պաշտոնյաները նախընտրում են բիզնես կարգի թռիչք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թ. Բնապահպանության տարեկան բյուջեն կազմել է 1 միլիարդ 423 միլիոն դրամ: Այս մասին «Փաստին» տեղեկացնում են նախարարությունից: Սակայն արտասահմանյան գործուղումների ծախսերը չեն ներառվում ՀՀ բնապահպանության նախարարության տարեկան բյուջեում: Յուրաքանչյուր գործուղման համար ծախսեր իրականացվում են վարչապետի որոշումներով «Արտասահմանյան գործուղումներ» բյուջետային ծրագրի միջոցների հաշվին:

«Փաստի» հարցմանն ի պատասխան Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 2016 թ. ընթացքում այն միայն հինգ արտասահմանյան գործուղում է ունեցել, որոնց մասնակցել են նախարարության յոթ աշխատակից: Նշված հինգ գործուղումների ամբողջ ծախսը կազմել է 3 միլիոն 972 հազար դրամ, որից միայն ավիատոմսեր գնելուն ուղղվել է 1 միլիոն 527 հազար դրամ:

Գործուղման քաղաքներն են եղել Մոսկվան, Բաթումին, Թեհրանը, Լյուքսեմբուրգն ու Բրյուսելը: Ըստ նախարարության կողմից ներկայացված հարցման պատասխանի՝ ներկայի նախարար Արծվիկ Մինասյանը 2016 թ. ընթացքում մեկ գործուղում է ունեցել. նա նախորդ տարվա հոկտեմբերին գործուղվել է Լյուքսեմբուրգ Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Նրա գործուղումը, որն ի դեպ ամենից թանկն է եղել տարվա ընթացքում, արժեցել է 911 հազար 581 դրամ, որից ավիատոմսը կազմել է 435 հազար դրամ, իսկ ավելի քան 476 հազար դրամը նախատեսվել է գիշերակացի և սննդի համար:

Այնքան էլ մատչելի չեն եղել նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի և բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի 2016 թ. գործուղումները: Առաջինի դեպի Մոսկվա և երկրորդի դեպի Բրյուսել գործուղումներն արժեցել են համապատասխանաբար 787 հազար 140 և 793 հազար 276 դրամ: Նախկին նախարարը ապրիլին Մոսկվա էր մեկնել մասնակցելու «ԷԿՈՏԵԽ» միջազգային ցուցահանդես–համաժողովին: Արամայիս Գրիգորյանի դեպի Մոսկվա երկկողմանի ավիատոմսը արժեցել էր 250 հազար 675 դրամ: Մնացած 536 հազար դրամը ուղղվել է գիշերակացին և սննդի գնմանը:

Խաչատուր Խաչատրյանի դեպի Բրյուսել ավիատոմսը ձեռք է բերվել 413 հազար դրամով: Ի դեպ դիտելով, online.aviatomser.net կայքը, որտեղ կարելի է հաշված րոպեների ընթացքում ավիատոմսերի արժեքների միջին գները ճշտել, տեսնում ենք, որ փետրվար ամսին դեպի Բրյուսել հետադարձով գնված ավիատոմսը կարող է արժենալ միջինում 355–381 ԱՄՆ դոլար: Սա իհարկե էկոնոմ կարգի ավիատոմս գնելու դեպքում է: Սակայն ինչպես հայտնի է, պաշտոնյաները սիրում են օգտվել իրենց տրված «լիազորություններից» և ճամփորդել այնպես, ինչպես իրենք են կամենում: Ըստ այս նույն կայքի՝ արդեն բիզնես կարգի ավիատոմսերի արժեքը սկսվում է 983 ԱՄՆ դոլարից և հաշվի առնելով, որ ճշտված գները 2018 թ. համար են, կարելի է ենթադրել, որ Խաչատրյանի 850 ԱՄՆ դոլարով գնված ավիատոմսը բնավ էլ էկոնոմ կարգի չէ:

Նախարարության մեկ այլ գործուղում՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Արտյոմ Մխիթարյանի դեկտեմբրի 3–6–ն ընկած ժամանակահատվածում դեպի Թեհրան կատարված այցը արժեցել է 479 հազար դրամ, որից ավիատոմսը կազմել է 177 հազար դրամ: Վերջինս մեկնել էր Իրան Երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14–րդ նիստին մասնակցելու նպատակով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League