Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս են աշխարհին նայում բժիշկ նկարիչները. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 31–ը Երևանի պետական բժշկական ինստիտուտի 1936–37 թվականների ռեկտոր Արամ Շավերդյանի հիշատակի օրն է: Նա միայն բժիշկ չէր, նաև նկարիչ էր: Նրանց գերդաստանի մարդիկ հետագայում հիմնականում գնացին իրենց անվանի նախնու ճանապարհով: Շատերը դարձան բժիշկներ: Իսկ շատերն էլ բժիշկներ, որոնք նաև նկարում էին` գեղանկարիչներ էին:

Բժիշկ Գագիկ Շավերդյանի նախաձեռնությամբ, ի պատիվ իրենց անվանի նախնու, երեկ` մայիսի 31–ին, կազմակերպվել էր բժիշկ–նկարիչների ցուցահանդես: Ցուցահանդեսը տեղի ունեցավ Նկարիչների միության շենքում և կրում էր «Արարում են բժիշկները» խորագիրը: Նաև երկրորդ խորագիրը կար` «Արարում են բժիշկ գեղանկարիչ Արամ Շավերդյանի կոլեգաները և զարմիկները»:

Ներկայացված էին շուրջ քսան հեղինակի ստեղծագործություններ` Անդրանիկ Ճաղարյանի, Վանիկ Ադամյանի, Նարինե Գոջաբաշյանի և մյուսների:

Նրանք տարբեր տարիքի մարդիկ են, ովքեր բժշկությունից ազատ ժամերին նաև նկարում են: Այսինքն` իրենց ապրումները, նաև որոնք առաջանում են հիվանդ մարդկանց և ընդհանրապես մարդկանց հետ շփումից, փոխանցում են կտավին ու գեղանկարչական լեզվով են այդ մասին պատմում:

Ժանրային առումով տարբեր աշխատանքներ էին ներկայացված` բնանկարներ, գծանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, անգամ` երգիծական շարժեր կային:

Ցուցահանդեսում, բնականաբար, լուրջ ներկայություն ունեին Շավերդյան գերդաստանի անդամները` Կարեն Շավերդյանը, Դավիթ Շավերդյանը, Արփի Շավերդյանը: Որպես համալրումն իրենց գերդաստանի ստեղծագործական ներկայության, իր աշխատանքներն էր ցուցադրում նաև քանդակագործ Գերասիմ Շավերդյանը:

Եվ այսպես`ի՞նչ են զգում նկարիչները: Նկարիչները, ինչպես մեզանից յուրաքանչյուրը, տխրում են, ուրախանում են, ցավում են, հպարտանում են, աղոթում են: Բայց նրանք պարզապես այս ամենի մասին պատմում են գույների ու գծերի միջոցով: Մեկ գույները մգանում են, մեկ բացվում են: Մեկ տարածությունը ընդարձակվում է, մեկ սեղմվում է ու դառնում է բռունցքի չափ: Եվ ամեն ինչի մեջ ներկա է մարդը: Ե՛վ ծառի, և՛ ծաղկի, և՛ կիրճերի ու լեռների: Դեպի ուղիղ գնացող գծերի կամ` ինչ–որ մի կետից արդեն այլ ուղղություն ընտրող:

Դիմանկարներն են մեր մեծերի` իրենց ուրախություններով ու տխրություններով:

Ինչպես ցուցահանդեսի բացման խոսքում նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ամեն մարդ երեխա ժամանակ մատիտ է վերցրել ու ինչ–որ բան է փորձել նկարել, ինչ–որ գծեր է քաշել: Չկա մարդ, որ դա արած չլինի: Ուստի չգիտես, թե ի՞նչ մոգական ուժ կա նկարելու մեջ, որ ոչ ոք անմասն չի մնում նրանից:

Եվ լինում են մարդիկ, ովքեր նկարելը շարունակում են նաև հետո, երբ արդեն չափահաս են: Ահա նման մարդիկ են նաև այս ցուցահանդեսի հեղինակները, ովքեր ունենալով իրենց հիմնական աշխատանքը, կրկին չեն կարողանում հրաժարվել վրձնից, կրկին նկարում են:

Եվ հարցնում ես` իսկ ինչո՞ւ են նկարում. ինչպե՞ս են հոգնատանջ աշխատանքից հետո «հանգստանում» նկարելով: Մոտավորապես դա սկսում ես հասկանալ, երբ դիտում ես այդ աշխատանքները:

Ահա սրտաբան Գայանե Աղաբաբյանի նկարների առջև ես: Այս կտավից քեզ են նայում փարթամ, ժպտուն ծաղիկներ, ու այն կոչվում է «Մի բուռ կարոտ մանկության հանդերից»: Արդեն պատկերացնում ես, թե ինչն է հեղինակին գամել նկարակալի առջև. նա ձգտել է իրեն զգալ իր մանկության բույրերի մեջ: Ու հաջողել է: Քանզի դու ևս հաղորդակցվում ես մաքուր ու անաղարտ այդ աշխարհին:

Կամ` զույգի պար է ներկայացված Գայանեի հաջորդ կտավում: Տղամարդու և կնոջ դեմքին դաջված է ազատության ձգտումը, նույն այդ ազատության կիրքը:

Իսկ «Բանտված ազատություն» կոչվող այս նկարի տրամադրությունն ո՞ւմ ծանոթ չէ: Ո՞վ չի զգացել, որ ազատությունը և կյանքի բեռն ու պարտադրանքը հակոտնյաներ են, որ պարտականությունն ու պարտադրանքը ներքև են քաշում թռիչքի պատրաստվող հոգուն: Ու դու ապրում ես հենց այդպես` ազատության ու պարտադրանքի սահմանագծում:

Ապա` Գայանեի մյուս կտավը, կոչվում է «Աղոթք»: Նայելով աղոթող դեմքին` ակամա հետը աղոթում ես: Եթե այդպես է, ուրեմն աշխատանքը հաջողված է, ուրեմն էներգիան փոխանցված է, ուրեմն ստեղծագործողը տվել է դիտողին այն, ինչ պետք է տար:

Իսկ ահա Կարեն Ակոբյանը նկարում է երեխաների: Նրա կտավներից քեզ են նայում ժպտուն ու ուրախ երեխաներ: Նրանք ասում են, որ մենք ենք մեր ուրախությամբ աշխարհը նորացնողները, աշխարհին հոգևոր նոր ուժ փոխանցողները:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan